Էմիլի Ռատակովսկին գտել է ամենակրքոտ սև զգեստը
Դիտումներ՝ *
15:21 2022-09-15

Էմիլի Ռատակովսկին օրեր առաջ ընկերուհու հետ ճաշել է Նյու Յորքի ռեստորաններից մեկում: Շոգ օրվա համար 31-ամյա մոդելն ընտրել է շատ կրքոտ հանդերձանք։

Էմիլին ընտրել է փոքրիկ սև զգեստ՝ երկար թևերով և առջևի ժանյակներով: Հագուստը հիանալի ընդգծել է Էմիլիի տպավորիչ կազմվածքը։ Աստղը տեսքն ամբողջացրել է երկարաճիտ թավշյա կոշիկներով, սև պայուսակով և արևային ակնոցներով։ Մոդելը բաց է թողել երկար մազերը, իսկ դիմահարդարման մեջ փայլով ընդգծել է շուրթերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարները՝ LEGION MEDIA

168․am