Հրապարակվել է օգոստոսի ամենաարդյունավետ Android և iOS գաջեթների ցանկը՝ ըստ AnTuTu-ի։
Խոսքը համաշխարհային շուկայում վաճառվող սարքերի մասին է։ Վարկանշային ցուցակներում թվերը հաշվարկվել են 2022 թվականի օգոստոսի 1-ից օգոստոսի 31-ը։ Արդյունքները միջին միավորներ են, ոչ ամենաբարձր, և, հետևաբար՝ ավելի ներկայացուցչական են, ասվում է հենանիշի կայքում:
Android-ի ֆլագմենների վարկանիշում առաջատարը հուլիսի սկզբին ներկայացված խաղային «հրեշ» ROG Phone 6-ն էր։ Նախկինում նա այս տեղը «խլեց» Red Magic 7-ից, որը նոր ցուցակում նահանջեց երրորդ հորիզոնական։ Նրանց միջև ընկած է iQOO 9T, որը շատերի կողմից սիրված է 120 վտ արագ լիցքավորման համար:
Ոչ ֆլագմենային վարկանիշում Realme GT Neo 3-ը MediaTek Dimensity 8100 պրոցեսորով ճանաչվել է ամենահզորը: Բացառությամբ ոչ այնքան բարձրակարգ պրոցեսորի, սմարթֆոնի մնացած բնութագրերը շատ բարձր կարգի են, ուստի զարմանալի չէ, որ այն գրավեց առաջին տեղը։
iOS սարքերի վարկանիշում լայնածավալ փոփոխություններ չկան (ավանդաբար այն ներառում է ոչ միայն սմարթֆոնները, այլ նաև Apple պլանշետները)։ Առաջատար դիրքերը զբաղեցնում է նույն iPad Pro 5-ը, որը հագեցած է M1 չիպով։ Դրանք ներկայացվել են դեռևս 2021 թվականի ապրիլին։
Հավանաբար, հաջորդ AnTuTu ցուցակում մենք կտեսնենք Apple սմարթֆոններ՝ վերջերս հայտարարված շարքից։ Հետաքրքիր է, արդյո՞ք iPhone 14 Pro Max-ն իր զգալիորեն թարմացված կոնֆիգուրացիայով կկարողանա առաջ անցնել M1 չիպից և տեղ զբաղեցնել ապագա վարկանիշի առաջին եռյակում։
Սիրարփի Աղաբաբյան
168.am