Բաղադրատոմս ֆրանսիացի մայրիկներից
Դիտումներ՝ *
12:04 2022-12-25

Բաղադրիչներ

1. Խաշած միս (տավարի, հավի) – 400 գ

2. Սոխ – 1 հատ

3. Սխտոր – 1 պճեղ

4. Մաղադանոս – 1 փունջ

5. Ձու – 1 հատ

6. Հաց՝ թաթախված կաթի մեջ

7. Ալյուր

8. Ձիթայուղ

9. Լոլիկի խյուս

10. Համեմունքներ

Պատրաստման եղանակը

1. Միսը աղալ:

2. Խառնել մանր կտրատված սոխի, սխտորի, մաղադանոսի, հացի և ձվի հետ:

3. Փոքր կոլոլակներ ձևավորել, թավալել ալյուրի մեջ: Տապակել բուսայուղով:

4. Ավելացնել լոլիկի խյուսը, համեմունքները: Շոգեխաշել 5-10 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am