Հոգեթերապևտը նշել է սիրո վախից ազատվելու միջոց
Դիտումներ՝ *
11:54 2022-10-08

Սիրուց չվախենալու համար պետք է սովորել բացահայտել այն քո մեջ և վարել ընտանեկան կյանք, ասել է բժշկական գիտությունների թեկնածու, ընտանեկան հոգեթերապևտ Արտեմ Տոլոկոնինը։ Նա «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում անվանել է սիրո վախից ազատվելու միջոց:

Նրա խոսքով՝ սիրուց վախ ունեցող մարդիկ ոչ միայն վախենում են վստահել նոր մարդուն, այլև հաճախ չգիտեն՝ ինչպես սիրել իրենց ընտրած մասնագիտությունն ու կյանքը։

Եթե ​​մարդը վախենում է սիրուց, ապա հակված է զուգընկերոջ հիպերվերահսկողության, չափից դուրս խանդի, դյուրագրգռության, զգուշացրել է հոգեթերապևտը։ Նա առաջարկեց, որ սիրուց վախ ունեցող մարդկանց սովորեն բացահայտել իրենց մեջ այդ զգացումը և ապավինել դրան։ Նրա խոսքով՝ կանխամտածված պրակտիկան կօգնի ազատվել խանդից, դեպրեսիայից, ինչպես նաև բարելավել առողջությունը։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ Marc A. Sporys, unsplash

168.am