10 հնարք, որոնք զգալիորեն կթեթևացնեն ձեր կյանքը
Դիտումներ՝ *
16:42 2022-09-07

1. Եթե ձեզ երբևէ բռնացնեն նվաստացուցիչ գործով զբաղվելիս, ասեք, որ գրազ եք տարվել:

2. Որպեսզի տնից դուրս գալիս որևէ իր չմոռանաք, դրեք այն կոշիկի մեջ: Անսովոր է, բայց գործող է:

3. Մարդու հետ ծանոթանալիս մտքում կրկնեք նրա անունը, այդպես դուք կնվազեցնեք այն մոռանալու հավանականությունը: Եվ ստիպված չեք լինի հաջորդ անգամ ձեզ տանջել՝ հիշելու համար նրա անունը:

4. Էլ. փոստով նամակ գրելիս «Ում»/«Кому» բաժինը դատարկ թողեք մինչև վերջին պահը: Այդպես կխուսափեք հանկարծակի նամակն ուղարկելուց:

5. Ականջակալներից մեկի վրա նշան արեք, որպեսզի երբեք չշփոթեք աջն ու ձախը:

6. Դեմքի արտահայտությունը, պարզվում է, կարող է ոչ միայն լինել զգացմունքի հետևանք, այլև առաջացնել այդ զգացմունքները: Այնպես որ, եթե ուզում եք երջանիկ լինել, հաճախ ու լայն ժպտացեք:

7. Ձեր խոսքում կամ նամակներում աշխատեք չգործածել «կարծում եմ» կամ «ինձ թվում է» արտահայտությունները: Դրանք ձեր խոսքին անվստահություն են հաղորդում:

8. Եթե մեզ հաջողվի ստիպել մեզ՝ իրոք ուրախանալ ինչ-որ մեկին հանդիպելիս, ապա հաջորդ հանդիպման ընթացքում այդ մարդն ինքն ուրախ կլինի մեզ տեսնել:

9. Մարդիկ հակված են համաձայնել փոքր ծառայություններ մատուցել միայն այն բանից հետո, երբ մերժում են ավելի մեծ բաներում:

Multi-ethnic group of smiling young people talking outdoors in the city

10. Ոչ քիչ ինֆորմացիա կարելի է ստանալ՝ ուշադրություն դարձնելով զրուցակցի ոտքերի դիրքին: Եթե, օրինակ՝ նրա կոշիկները սկսում են թեքվել մեզ հակառակ ուղղությամբ, դա սովորաբար նշանակում է, որ նա ուզում է արագ ավարտել խոսակցությունը: