Ինչպես պայքարել մազաթափության դեմ․ խորհուրդներ մասնագետից
Դիտումներ՝ *
21:04 2022-09-06

Եթե մազերը կորցնում են առաձգականությունը, չորանում են ու սկսում նոսրանալ ու թափվել, ապա հարկավոր է սննդակարգը հարստացնել В և С վիտամիններով հարուստ սննդամթերքով։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում ասել է մաշկաբան ու կոսմետոլոգ Լիլիա Դիշլևայան։

Մասնագետի խոսքով՝ վիտամինների պակասն ակնթարթորեն ազդում է մազերի որակի վրա, անգամ եթե մարդը բացարձակապես առողջ է։ Եթե վարսերն անսպասելի դառնում են ավելի փխրուն ու սկսում են թափվել, ապա հարկավոր է օգտագործել սպիտակուցներով ու վիտամին В-ով հարուստ մթերք։

«В խմբի վիտամինների պակասը լրացնելու համար պարտադիր չէ կիրառել դեղատնային վիտամիններ ու սննդային հավելումներ։ Այս տարրերը կարելի է ստանալ մսից, կաթնաշոռից, հավկիթից, կաթից ու հնդկաձավարից», – պատմել է բժիշկը։

Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տվել սննդակարգում ներառել նաև պանիր, թարմ բանջարեղեն, մրգեր ու կանաչ տերևավոր բանջարեղեն։

Ամենաընթերցված