Ռուս ոճաբան Մարիա Սվերդլիկովան նշել է 2022 թվականի աշնան ամենանորաձև հագուստը։ Փորձագետի մեկնաբանությունը տալիս է «Իզվեստիա»-ն։
Առաջիկա սեզոնում հիմնական թրենդները կլինեն ծավալուն կաշվե բաճկոններն, ինչպես նաև երկար վերարկուները։ Բացի այդ, թրենդային կդառնան երեք կտորից կազմված կոստյումները, մինի կիսաշրջազգեստները և լայնափեղկ ջինսերը՝ ցածր գոտկատեղով։
«Մեզ ծանոթ իրերի թվում թրենդային են լինելու նաև, այսպես կոչված, ալկոհոլային շապիկները։ Սպիտակ մարզաշապիկներն իրենց փառքի գագաթնակետում կլինեն: Դրանք նորաձև կլինեն ամեն ինչի հետ, այդ թվում՝ լայն ջինսերի, մաքսի կիսաշրջազգեստների հետ»,- ավելացրել է մասնագետը։
Միաժամանակ Սվերդլիկովան ցուցակում ավելացրել է թափանցիկ և կիսաթափանցիկ գործվածքներից պատրաստված կորսետներ, որոնք, ըստ նրա, սեքսուալության համաշխարհային միտումների առանձնահատուկ դրսևորում են։ «Եթե խոսենք աքսեսուարների մասին, ապա թրենդային կլինեն զուգագուլպաներն ու գուլպաները՝ գունավոր կամ պրինտով։ Մյուս թրենդային աքսեսուարը ձեռնոցն է»,- ասել էնա՝ նշելով, որ վերջիններս պետք է համապատասխանեն հանդերձանքի գույնին։