Ձուկը՝ ճապոնական բաղադրատոմսով
Դիտումներ՝ *
11:14 2022-10-08

Բաղադրիչներ

1. Սաղմոն – 300 գ

2. Սոյայի սոուս – 3 ճ/գ

3. Շաքարավազ – 2 ճ/գ

4. Ձիթայուղ – 1 ճ/գ

5. Սպիտակ քաղցր գինի – 1 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Տապակի մեջ ձեթ լցնել, տաքացնել և ավելացնել կտրատած ձուկը:

2. Երկու կողմից ձուկը տապակելուց հետո տապակը վերցնել կրակի վրայից, լցնել 200-300 մլ ջուր: Այնուհետև թափել ջուրը:

3. Ձկանն ավելացնել սոյայի սոուսը, շաքարավազը, գինին: Տապակը կրկին դնել կրակին:

4. Տապակել ձուկը, մինչև շաքարավազը հալչի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am