Ավելի քան 30 սարքեր կստանան Android 13, սակայն Xiaomi-ն կրկնակի շատ սմարթֆոններ այլևս չեն ստանա աջակցություն։
Xiaomi-ն հայտնի է նրանով, որ կարողանում է մեկ տարվա ընթացքում թողարկել սմարթֆոնների տասնյակ մոդելներ։ Յուրաքանչյուր եռամսյակ ընկերությունը ներկայացնում է կա՛մ առաջատար լուծումներ, կա՛մ բյուջետային սմարթֆոններ: Մետաղադրամի բացասական կողմն էլ կա՝ Xiaomi-ն սիրում է իր գաջեթների փաթեթները թողնել առանց աջակցության: Այս անգամ չինական կորպորացիան կդադարի աջակցել սմարթֆոնի միանգամից 81 մոդել։
Խոսքը ինչպես Xiaomi սարքերի, այնպես էլ Redmi ապրանքանիշի սարքերի մասին է։ Ինչ կլինի այս սմարթֆոնների հետ․ դրանք կդադարեն Android-ի թարմացումներ ստանալ, չեն ստանա երաշխիք և չեն ստանա Google-ի անվտանգության պատչերը։
Թարմացված ցանկը ներառում է առաջատար Xiaomi Mi 8-ը և Mi 9-ը և բյուջետային Redmi 7A սմարթֆոնը: MIUI 12.5-ը այս մոդելների վրա հասանելի վերջին որոնվածն է: Իհարկե, մշակողները կկարողանան ինքնուրույն թարմացնել իրենց սմարթֆոնները Android 13-ով՝ օգտագործելով երրորդ կողմի որոնվածը: Ճիշտ է, այս ընթացակարգը բավականին ռիսկային է։
Սիրարփի Աղաբաբյան
168.am