Լսել օգնության մասին ճիչը. թաքնված դեպրեսիայից տառապող մարդու 8 նշանները
Դիտումներ՝ *
12:44 2022-11-29

Ահա ինչ են անում մարդիկ, ովքեր թաքցնում են դեպրեսիան:

1. Նրանք շատ կենսուրախ տեսք ունեն, անընդհատ կատակում են

Մի շփոթեք դեպրեսիան վատ տրամադրության հետ: Հիշեք հանրահայտ Ռոբին Ուիլյամսին: Մարդը կարող է լինել կոլեկտիվի հոգին, բայց ունենալ ներքին խորը հիասթափություն:

2. Նրանք պատմություններ հորինելու հակում ունեն

Մարդիկ, ովքեր տառապում են դեպրեսիայով, գտնում են, որ մյուսները, միևնույն է, իրենց չեն հասկանա: Դրա համար նրանք պատմություններ են հորինում, որով արդարացնում են իրենց գործողությունները: Նրանք ամեն կերպ փորձում են թաքցնել իրենց հոգեկան վիճակը:

3. Նրանք տառապում են օրվա ռեժիմի շեղումներից

Այդպիսի մարդիկ կամ չափից շատ են քնում, կամ չեն կարողանում քունն առնել: Նրանք ռեգուլյար չեն սնվում:

4. Նրանք ավելի լուրջ են վերաբերվում որոշ մթերքների օգտագործմանը

Դեպրեսիայով մարդը գիտի, թե ինչպես են իր օրգանիզմի վրա ազդում ալկոհոլը և սուրճը: Գիտի՝ երբ և ինչ քանակությամբ պետք է խմել:

5. Նրանք հակված են փիլիսոփայելու

Այսպիսի մարդիկ շատ են մտածում կյանքի իմաստի մասին, փնտրում են շատ կարևոր հարցերի պատասխաններ: Այդպիսի մտքերը ճահիճի նման քաշում են մարդուն:

6. Սովորաբար նրանք տաղանդավոր են և արտահայտիչ

Շատ հայտնի դերասաններ, երաժիշտներ, նկարիչներ տառապել են հոգեկան հիվանդություններից: Ստեղծագործելը վերապրած էմոցիաների արդյունքն է, այս աշխարհից ժամանակավորապես կտրվելու միջոց: Այսպիսի մարդիկ արվեստում իմաստ և լույս են գտնում:

7. Նրանք ամեն ինչում իմաստ են փնտրում

Դեպրեսիայով մարդիկ ցանկանում են շատ բան անել ի բարօրություն: Նրանք ընկնում են ծայրահեղությունների մեջ, փնտրում են այն ճիշտ ճանապարհը, որն իմաստ կունենա:

8. Երբեմն նրանք կարող են նշաններ տալ

Նույնիսկ շատ գաղտնապահ և ուժեղ մարդիկ երբեմն կարող են թուլանալ և ցույց տալ իրենց ցավը: Նույնիսկ կատակի մեջ կարող է հնչել ճիչը օգնության մասին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am