Սննդաբանը խոսել է խաղողի վտանգների մասին
Դիտումներ՝ *
16:40 2022-08-28

Սննդաբան Եկատերինա Մատիսկինան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում խոսել է խաղողի վտանգավորության մասին։

Նրա խոսքով՝ այս միրգը պարունակում է մեծ քանակությամբ ֆրուկտոզա և գլյուկոզա ,շատ քիչ բջջանյութ է պարունակում և շատ «հասանելի» շաքարներ: «Խաղողը բարձր գլիկեմիկ ինդեքս ունի, ինչը նշանակում է, որ արյան շաքարը արագ բարձրանում է», – ասել է նա:

Դիետոլոգը զգուշացրել է, որ շաքարային դիաբետի դեպքում խաղող կարելի է ուտել միայն շատ սահմանափակ քանակությամբ։ Նա ընդգծել է, որ այս տեսանկյունից խաղողի հյութն ավելի վնասակար է, քան այն պտուղը, որից այն պատրաստվում է։

Մատիսկինան նշել է, որ խաղողը բավականին բարձր կալորիականությամբ միրգ է։ Այն պարունակում է մոտավորապես 50 կիլոկալորիա 100 գրամում: Նրա խոսքով՝ նույնիսկ առողջ մարդուն խորհուրդ է տրվում օրական 400 գրամից ավելի խաղող չուտել։

Դիետոլոգի կարծիքով՝ ավելորդ քաշ ունեցող մարդիկ ավելի զգույշ պետք է լինեն չամիչի նկատմամբ, քանի որ այն ավելի կալորիական է, քան խաղողը։ «Օրգանիզմի վրա շաքարի ազդեցությունը նվազեցնելու և հագեցվածության զգացում առաջացնելու համար դուք կարող եք սպիտակուց և ճարպային բաղադրիչներ ավելացնել չոր մրգերին, մրգերին և հատապտուղներին», – ասել է նա: