Աստղագետների խումբն ուսումնասիրել է հայտնի ամենազանգվածային աստղը՝ R136a1, որը գտնվում է Մագելանի մեծ ամպում (LMC) և հասնում է 150-200 Արեգակի զանգվածի: Այս մասին հաղորդվում է arXiv շտեմարանի հոդվածում:
Հետազոտողները դիտարկել են R136 աստղակույտը LMC-ում Երկրից 150000 լուսատարի հեռավորության վրա՝ օգտագործելով Gemini աստղադիտարանի աստղադիտակը: Գիտնականներին հաջողվել է ստանալ մինչ օրս կլաստերի ամենապարզ պատկերները, որոնք հնարավորություն են տվել տեսնել առանձին աստղեր R136-ի կենտրոնական միջուկում և ավելի ճշգրիտ որոշել դրանց հատկությունները: Գիտնականները չափել են կլաստերի ամենապայծառ աստղերի, այդ թվում՝ R136a1-ի զանգվածը, որը զգալիորեն ցածր է 250-320 արեգակնային զանգվածի նախկին գնահատականներից: Այնուամենայնիվ, այս աստղը ունի Արեգակից 40 անգամ ավելի մեծ շառավիղ, ինչն այն դարձնում է տիեզերքի հայտնի աստղերից մեկը:
Դիտարկումների արդյունքները հանդիսանում են ամենամեծ աստղերի զանգվածի վերին սահմանը որոշելու հենակետը, որը որոշիչ նշանակություն ունի դրանց առաջացման մեխանիզմները հասկանալու համար։ Մինչ այժմ աստղագետների համար առեղծված է մնում, թե ինչպես են ձևավորվում հսկա աստղերը, քանի որ դրանց մեծ մասը գտնվում է խիտ կլաստերների կենտրոնում, և նրանց կյանքը համեմատաբար կարճ է` ընդամենը երկու-երեք միլիոն տարի, արևի տասը միլիարդ տարվա համեմատ: