Սալվադոր Դալին ու «Chupa Chups»-ը. մի բրենդինգի պատմություն
Դիտումներ՝ *
11:14 2022-08-28

Սալվադոր Դալին՝ էքսցենտրիկ սյուրռեալիստ, որը հայտնի է իր ընդգծված սրածայր բեղերով և հալչող ժամացույց նկարելով, նաև «Chupa Chups»-ի գրաֆիկական դիզայներն է:

Կատալոնական սառնաշաքարն առաջին անգամ հայտնվել է 1958 թվականին, երբ ընկերության ղեկավար Էնրիկ Բերնատի մոտ առաջացավ փայտիկի վրա կոնֆետ դնելու գաղափարը: Նա ապրանքն անվանեց «GOL»՝ կոնֆետը նմանեցնելով ֆուտբոլի գնդակի, իսկ բաց բերանը՝ ցանցի: Այդքան էլ հաջող տարբերակ չստացվեց: Եվ Բերնատը գովազդային գործակալություն դիմեց, որը վերանվանեց արտադրանքը «Chupa Chups» (իսպաներեն chupar բառից, որը նշանակում է «ծծել»): Մնում էր միայն բրենդինգը․․․

1969-ին Բերնատն իր մոտ ընկերներից մեկի մոտ դժգոհում է իր կոնֆետի լոգոյից: Ընկերը երկար-բարակ մտածելու փոխարեն վերցնում է մի թուղթ, մատիտներ, լոգոն ներկում կարմիր գույնով, իսկ ֆոնին նարնջագույն ծաղիկ ուրվագծում: Կարմիր գրության համար հեղինակն ընտրում է դեղին հիմք. ահա թե ինչն է անմիջապես գրավում գնորդներին:

Այդ ընկերը Սալվադոր Դալին էր:

Լոգոտիպը չփոխեց իր տեսքը հաջորդ 40 տարիների ընթացքում։ 1978 թվականից Chupa Chups-ի փաթեթավորումը ենթարկվել է միայն աննշան փոփոխությունների: Սալվադոր Դալին չստեղծեց լոգո և ոչինչ չավելացրեց: Փոխարենը, նա խելացի քայլ արեց՝ ձևն ու գույնը դարձնելով նույնքան կարևոր, որքան ապրանքանիշն ու գաղափարը: Դալին պնդեց, որ իր էմբլեմը տեղադրվի քաղցրավենիքի վերնամասում, այլ ոչ թե կողքի վրա, որպեսզի այն միշտ տեսանելի լինի: Սա բրենդինգի ամենակայուն տարրերից է, որն օգտագործվում է մինչ օրս՝ 4 միլիարդ վաճառքից հետո:

«Chupa Chups»-ի տարբերանշանի ձեռագիր տեքստը կոնկրետ տառատեսակ չէ, այլ առանձին գլիֆների հավաքածու: Տառատեսակները շատ նման են իրար ոճով՝ Vitrina, Creampuff, Home Run Script-roman։

«Chupa Chups»-ն այն քիչ ապրանքանիշերից է, որը չի փոխել իր լոգոն նոր ժամանակներին հարմարվելու համար: Ինչպես Coca-Cola-ն, Nike-ը, Apple-ը կամ Lego-ն, ապրանքանիշի իմիջը ենթարկվել է միայն աննշան փոփոխությունների: Սալվադոր Դալին ստեղծել է «Chupa Chups»-ի լոգոտիպը՝ դրան տալով այնպիսի ծագումնաբանություն, որով քիչ ապրանքանիշեր կարող են պարծենալ: