Անցում ենք կատարում ամառվանից դեպի աշուն, իսկ թե ինչպիսին կլինի այդ անցումը, ներկայացնում է teleprogramma.pro կայքը:
Շաբաթվա առաջին երկու օրերը պետք է ձեռնպահ մնաք ծախսերից՝ փողը կհոսի, բայց օգուտ չի լինի։ Եվ ամբողջ շաբաթը հենց այդպես էլ կանցնի. ավելի լավ է ավելի քիչ ռիսկի դիմել, ավելի շատ մանր գործեր անել, կոնֆլիկտների մեջ չընկնել, չսկսել մեծածավալ գործեր: Աշխատեք այս օրերն անցկացնել հնարավորինս հանգիստ ու խաղաղ։
Եվ այսպես, ի՞նչ է առաջիկա շաբաթվա ընթացքում սպասվում Կենդանակերպի նշաններին:
Կույս
Շաբաթվա սկզբին ավելի լավ է ավելի քիչ շփվել ուրիշների հետ։ Չորեքշաբթին այն օրն է, երբ ամեն ինչ հնարավոր է, նույնիսկ նոր կյանք սկսելու համար։ Հանգստյան օրերը, որքան էլ տարօրինակ է, ամենահարմարն են աշխատանքի համար:
Անձնական կյանքի համար բավականին լավ շաբաթ է: Դուք վերջապես կարող եք ձեզ համար թանկ մարդուն ասել՝ ինչ եք զգում նրա նկատմամբ: Միայն թե չճնշեք նրան. Ամեն ինչ մեղմ ու բնական պետք է լինի:
Անցած շաբաթվա միտումը շարունակվում է՝ ամեն բան, ինչ անշահավետ ու ձանձրալի է, կարելի է հետևում թողնել։ Լավ ժամանակ է կարիերայի աճի և աշխատանքի փոփոխության համար:
Եթե անընդհատ հոգնածություն եք զգում, մի անտեսեք դա։ Սա կարող է լինել և՛ սկսվող հիվանդության ախտանիշ, և՛ ազդանշան, որ հանգստանալու ժամանակն է:
Խոյ
Խոյերը դեռ չպետք է մեծ նախագծեր ձեռնարկեն. այժմ նման ռիսկն արդարացված չէ, խնդիրներն ավելի շատ կլինեն: Ֆինանսական հարցերում նույնպես պետք է զգուշություն և շրջահայացություն ցուցաբերել։ Ավելի լավ է ուշադրություն դարձնեք ձեր անձնական կյանքին։ Գլխավորը՝ առանց ավելորդ հույզերի: Հարաբերություններում կուտակված խնդիրներով զբաղվեք հանգիստ։
Ցուլ
Շաբաթը Ցուլերին շատ հետաքրքիր բաներ է խոստանում։ Այո, ամեն ինչ ըստ պլանի չի ընթանա: Բայց մի շտապեք տրտնջալ ճակատագրից: Ի վերջո, հենց այդպես է նոր ու գեղեցիկ բան մտնում ձեր կյանք։ Տվեք նրան հնարավորություն: Հինգշաբթի օրվանից լավ է զբաղվել բազմատեսակ տնային գործերով։ Հանգստյան օրերն անցկացրեք լռության մեջ՝ հանգստանալով շաբաթվա հոգսերից։
Երկվորյակներ
Երկվորյակները պետք է ականջները սրած պահեն. եթե ձեզ շատ ակտիվ ինչ-որ բան են առաջարկում, մղում դեպի ինչ-որ բան անել, կամ ջանք չեն խնայում ձեզ համոզելու համար, ապա դրանից կերոսինի հոտ է գալիս: Կարճ ասած՝ դա կարող է վտանգավոր լինել: Ձեզ դա հաստատ պետք չէ։ Շաբաթվա կեսը լավ է սիրո համար, իսկ շաբաթն ու կիրակին՝ հանգստանալու համար:
Խեցգետին
Խեցգետինները նյարդայնանում են. գործերը դանդաղ են ընթանում, նույնիսկ թվացյալ կատարյալ անհեթեթությունը դանդաղեցնում է դրանց ընթացքը: Մի տրվեք բացասական հույզերին։ Այս ամենը տեղի է ունենում մի պատճառով՝ այս բոլոր խոչընդոտները ձեզ հիանալի հնարավորություն են տալիս վերլուծելու իրավիճակը, ձերբազատվելու բալաստից, ամեն ինչ կարգի բերելու։ Երբ դա անեք, կտեսնեք, թե ինչպես է ամեն ինչ շարժվում մեռյալ կետից:
Առյուծ
Առյուծներին հիանալի շաբաթ է սպասվում: Չնայած սկզբում ձեզ կարող է այդպես չթվալ: Մի վհատվեք այն բանից, որ միգուցե ձեր ցանկությունները կատարվում են ոչ թե ձեր ուզած ձևով, այլ այլ կերպ: Սիրո և փողի զարմանալի հնարավորությունները բառացիորեն կլողան դեպի ձեր ձեռքեր, և ձեր խնդիրն է բաց չթողնել դրանք:
Կշեռք
Կշեռքներ, ցնծացեք: Այն պատնեշները, որոնք խանգարում էին ձեզ շարժվել դեպի ձեր նվիրական նպատակը, վերջապես կփլուզվեն ձեր գրոհի ներքո: Իրավիճակը շատ արագ կփոխվի, անհրաժեշտ է հասցնել ժամանակին արձագանքել նոր իրավիճակին: Ցույց տվեք ձեր ֆիրմային ճկունությունը և իմպրովիզացիայի կարողությունը: Եվ ևս մեկ խորհուրդ՝ քիչ խոսեք։ Դուք տիրապետում եք ինֆորմացիայի, որոնք ուրիշները չպետք իմանան:
Կարիճ
Շաբաթվա առաջին կեսը հագեցած կլինի աշխատանքի, կարիերայի հետ կապված խնդիրներով և ֆինանսական հարցերով: Մոբիլիզացրեք ձեր ողջ ուժերը. այժմ կարևոր է տալ առավելագույնը, որպեսզի հաջողության հասնեք այս բոլոր հարցերում: Իսկ շաբաթվա երկրորդ կեսը պատկանում է անձնական կյանքին ու դրանում ծագած դժվարությունների հանգուցալուծմանը։
Աղեղնավոր
Աղեղնավորները պետք է ուշադիր հետևեն իրենց ֆինանսական գործարքներին: Աշխատեք քիչ ծախսել, վարկեր մի վերցրեք, պարտք մի տվեք։ Սրա հարմար ժամանակը չէ, անկեղծ ասած։ Ավելի շատ շփվեք, օգտակար կապեր հաստատեք, ձեր առջև փոքր առաջադրանքներ դրեք և կատարեք դրանք։ Իսկ հանգստյան օրերը ձեր անձնական ժամանակն են, որը կարող եք նվիրել ձեր սիրելի ժամանցին:
Այծեղջյուր
Այս շաբաթ Այծեղջյուրները չպետք է ընկնեն մեծամասշտաբ գործեր ձեռնարկելու հետևից։ Ճիշտ հաշվարկեք ձեր ուժերը և արեք միայն այն, ինչը կարող եք: Շաբաթվա կեսին օգտակար է զբաղվել մաքրությամբ, ազատվել ավելորդ աղբից։ Հանգստյան օրերին փոխեք ձեր միջավայրը, գնացեք ինչ-որ տեղ, թարմ տպավորություններ ստացեք։
Ջրհոս
Այս շաբաթ դժվար է Ջրհոսներին թիմային խաղացողներ համարել։ Նախընտրեք ծավալել ինքնուրույն գործունեություն, որտեղ կախված չեք լինի որևէ մեկից։ Միաժամանակ մի շտապեք նախաձեռնող լինել, թող ձեր գաղափարները վերջնականապես ձևավորվեն, հասունանան, որպեսզի բարենպաստ պահին կարողանաք կիրառել դրանք։
Ձկներ
Ձկները կարող են ճնշման տակ լինել: Ոմանք ձեզանից օգնություն են ուզում, ոմանք փորձում են ձեզ շփոթեցնել, ոմանք փորձում են ձեր վզին փաթաթել այն, ինչ ձեզ պետք չէ… Իսկ ուրբաթն ինքնին ձեզ մղում է սխալ որոշումների։ Մի հանձնվեք: Լսեք ինքներդ ձեզ, ձեր ներքին ձայնին, հավաքեք տեղեկատվություն: Կարևոր որոշումները հետաձգեք, մինչև ամբողջական պատկերացում ունենաք իրավիճակի մասին:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը