Մաքս Փերքինս․ Հեմինգուեյին, Ֆիցջերալդին և Վուլֆին բացահայտած խմբագիր
Դիտումներ՝ *
21:59 2022-08-26

ԱՄՆ-ում 20-րդ դարում շատ վեպեր են գրվել։ ԱՄՆ-ում 20-րդ դարում մի շարք հայտնի հրատարակչություններ են եղել, որոնք ճաշակ էին թելադրում ու նրանք էին որոշում՝ որն է լավ վեպ, որը՝ չէ։ Նրանք էին ընտրում ու բացահայտում տաղանդներին, նրանք էին կորցնում ու մերժում շատ ուշատ շնորհալի գրողներին․․․

Մաքս Փերքինսը (1884 թ․ սեպտեմբերի 20 – 1947 թ․ հուլիսի 17) «Charles Scribner`s Sons» հրատարակչության խմբագիրն էր, ավարտել էր Հարվըրդի համալսարանը, աշխատել էր նաև «The New York Times»-ում։ Հրատարակչությունում գործի անցնելով՝ որոշում է բացահայտել ու տպարգրել երիտասարդ, սկսնակ գրողների։ Այդպես էլ տպարգրվում են Հեմինգուեյի, Ֆիցջերալդի և Թոմաս Վուլֆի առաջին գործերը․․․

Դուք երբեք չեք հասկանա, ինչ է իրենից ներկայացնում գիրքը, քանի դեռ չեք հասել վերջին։

Մաքս Փերքինս

1919-ին Փերքինսը ծանոթանում է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի հետ և թեպետ ավելի փորձառու խմբագիրները մերժել ու չէին հավանել 22-ամյա սկսնակ արձակագրի ձեռագիրը, Մաքսն անում է ամեն բան, որ տպագրի Ֆիցջերալդին։ Նրա համառության, լավ գրականությունը ճանաչելու ու գրողի հետ ամեն տողի վրա աշխատելու շնորհիվ էլ «Դրախտի այս կողմը» վեպի ողջ տպաքանակը գրախանութներում հայտնվելուց երեք օր անց սպառվեց։ Դա 1920 թվականն էր։

1926-ին Փերքինսի ջանքերով տպագրվում է Էռնեստ Հեմինգուեյի առաջին՝ «Եվ ծագում է արևը» վեպը։ Այդ ժամանակների համար Հեմինգուեյի վեպը բավական խնդրահարույց ու համարձակ էր, հրատարակիչները չէին ցանկանում տպագրել այն, և միայն Փերքինսի շնորհիվ է, որ այս վեպը մենք կարդում ենք նաև այսօր։


Հեմինգուեյն ու Ֆիցջերալդը

Երրորդ մեծ գրողը, որին աշխարհը ճանաչում է Փերքինսի շնորհիվ, Թոմաս Վուլֆն է։ «Նայիր քո տանը, հրեշտակ» վեպի վրա երկարատև աշխատանքներից հետո խմբագիրը վեպն «ազատագրեց» 90 000 ավելորդ բառերից և ուղարկել համաշխարհային ճանաչման․․․

Վուլֆի և Մաքս Փերքինսի հարաբերությունների մասին է պատմում Genius (2016) ֆիլմը։

Փերքինսը իր գործունեությամբ բոլորին ապացուցեց, որ հանճարներն ու լավ վեպերը ուղղորդման կարիք ունեն, ճիշտ գնահատման կարիք ունեն։ Հեմինգուեյ, Ֆիցջերալդ, Թոմաս Վուլֆ․․ գուցե այս անունները երբեք էլ չլսեինք, եթե մի օրն նրանք չհանդիպեին Մաքսին, եթե Մաքսը չտեսներ նրանց մեջ այն հսկա պոտենցիալը, որ հետո դառնալու էր չքնաղ վեպեր, 20-րդ դարի լավագույնները։

Ինքը՝ Փենքինսը ամենաշատը սիրում էր Տոլստոյի Պատերազմ և խաղաղություն վեպը և հաճախ էր այն կարդում իր դուստրերի համար։

Փերքինսը վստահ էր, որ անմահ գրքերն ուղղված են մարդկության կրթված զանգվածին, իսկ հանճարեղ գրքերը՝ բոլոր բոլորին։

Էռնեստ Հեմինգուեյ

Միշտ կանգ առ, երբ ամեն ինչ լավ է գնում։ Երբ հետո նորից գործի անցնես, քո մոտ այնպիսի սգացողություն կլինի, որ այն, ինչ արել էիր, հրաշալի էր։ Մի սպասիր այն պահին, երբ ճգնաժամի մեջ կընկնես։

Էռնեստ Հեմինգուեյ

Vnews.am