Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) տեխնիկական դիտորդները Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմային ճանաչել են 2021/22 մրցաշրջանի լավագույն խաղացող, հայտնում է AS-ը։
Բացի 34-ամյա ֆրանսիացուց, Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում էին «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան և Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն։
«Ռեալը» նախորդ մրցաշրջանում հաղթել էր Իսպանիայի Սուպերգավաթում, Լա լիգայում և Չեմպիոնների լիգայում:
Կարիմ Բենզեման նախորդ մրցաշրջանում անցկացրած 46 խաղում խփել է 44 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ Եվրոպայի տարվա լավագույնների մրցանակաբաշխությունը և Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը կանցկացվի օգոստոսի 25-ին: