Աշխարհի 9 խոշորագույն ընկերությունները, որոնք իրենց աշխատանքներն սկսել են ավտոտնակից
Դիտումներ՝ *
15:43 2022-08-23

Աշխարհի ամենամեծ ընկերությունների մասին մտածելիս, մենք պատկերացնում ենք հսկայական գրասենյակային տարածքների և հարուստ հիմնադիրների մասին: Իհարկե, թե՛ մեծ գրասենյակային տարածքները, թե՛ հարուստ սեփականատերերը իրականություն են: Սակայն միշտ չէ, որ այդ ընկերությունները այդքան մեծ են եղել, իսկ հիմնադիրները՝ հարուստ: Կարող է զարմանալի թվալ, բայց աշխարհի խոշորագույն ընկերություններից որոշները ունեցել են չափազանց համեստ սկիզբ:

Այն մարդիկ, որոնց մենք այժմ որպես միլիարդատեր գիտենք, իրականում սովորական, հասարակ մարդիկ էին: Նրանց մյուսներից առանձնացնում էր մեծ բան կառուցելու, երազանքների հետևից գնալու ցանկությունն ու մղումը: Նույնիսկ, եթե դա նշանակում էր սկսել ամենաքչից, հաճախ՝ ոչնչից:

Այս ցանկում ներկայացնում ենք այն խոշորագույն ընկերություններին, որոնք ի սկզբանե տեղակայված էին ավտոտնակներում:

1․Amazon

Ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը իր գործունեությունն սկսել է սեփական ավտոտնակից:

Հիմնադրվել է 1994 թվականին՝ որպես առցանց գրախանութ: Չնայած նրան, որ Amazon-ից պահանջվեց մեկ ամբողջ տարի իր առաջին գիրքը վաճառելու համար, Բեզոսը շարունակում էր հավատալ ու աշխատել: Բիզնեսը շուտով սկսում է էականորեն աճել և դառնում է առցանց առևտրով զբաղվող ամենամեծ ընկերությունն ամբողջ աշխարհում: Հունվարի 7-ի դրությամբ Amazon-ի կապիտալացումը հասել Է 797 մլրդ դոլարի:

2. Microsoft

Բարեբախտաբար, հիմնադիրներին անհրաժեշտ չի եղել գրասենյակային մեծ տարածք` առաջին համակարգիչը կոդավորելու համար:

Ահա, մեկ այլ տեխնոլոգիական հսկա, որը նույնպես փոքր մեկնարկ ունեցավ: Երբ Բիլ Գեյթսը և Փոլ Ալլենը 1975թ․-ին հիմնեցին ապագա Microsoft-ը, նրանք ունեին մի փոքր ավտոտնակ և շատ քիչ ռեսուրսներ: Հենց այդտեղ էլ նրանք լիցենզավորում են IBM-ի համար առաջին օպերացիոն համակարգը։

Micrsoft-ը ավելի քան երկու տասնամյակ ղեկավարել է համակարգչային շուկան (PC)՝ Բիլ Գեյթսին դարձնելով մոլորակի ամենահարուստ մարդը:

3. Disney

Disney-ի առաջին կինոստուդիան Ուոլթ Դիսնեյի քեռու ավտոտնակն էր:

Ուոլթ Դիսնեյի և եղբոր՝ Ռոյի կողմից 1923թ․-ին հիմնադրված ընկերությունը ևս ունեցել է չափազանց համեստ մեկնարկ:.

Այդ ժամանակ նրանք չէին էլ կարող գուշակել, որ իրենց ընկերությունը երբևէ դառնալու է ամենամեծ մուլտիմեդիա կոնգլոմերատը ամբողջ աշխարհում:

4. Apple

Apple-ի առաջին գրասենյակը Սթիվ Ջոբսի ծնողների ավտոտնակն էր:

Apple-ն իր գործունեությունը սկսել է 1970-ական թվականներից, երբ Սթիվ Վոզնյակն ու Ջոբսը, չունենալով բավարար ռեսուրսներ ու պայմաններ, ստեղծեցին աշխարհում առաջին կոմերցիոն համակարգիչը։ Իսկ այսօր արդեն Apple-ը համաշխարհային տեխնոլոգիայի առաջատարներից է։

5. Google

Google-ը ստեղծման աշխատանքները սկսվել են Սյուզան Վոյժիտսկու ավտոտնակում, ով YouTube-ի ներկայիս ղեկավարն է:

1996թ.-ին Ստենֆորդի ուսանողներ Լարի Փեյթն ու Սերգեյ Բրինը սկսում են աշխատել BackRub որոնողական համակարգի վրա, որն իրենց ուսանողական աշխատանքն էր: BackRub-ի հիման վրա էլ ստեղծվում է Google-ը, որն այժմ ամենաշատ գործածվող որոնողական համակարգն է։

6. Harley Davidson

Առաջին Harley մոտոցիկլետը ստեղծվել է Ուիլյամ Հարլիի ավտոտնակում։

1901 թվականին 20-ամյա Ուլյամ Հարլին և նրա մանկության ընկերը՝ Արթուր Դևիդսոնը որոշում են իրենց հեծանիվի վրա շարժիչ տեղադրել։ Երկու տարի անց նրանք ստեղծում են նոր շարժիչ, որի հիման վրա էլ Հարլիի ավտոտնակում հավաքվում են լեգենդար մոտոցիկլետի առաջին օրինակը։ Այսօր Harley Davidson մոտոցիկլետը շքեղության ու հարմարավետության հոմանիշ է։

7. Mattel

Mattel-ը, որի ամենահայտնի արտադրանքը Barbie տիկնիկն է, հիմնադրվել է 1945 թ.-ին։ Սկզբնական շրջանում ընկերության հիմնադիրներ Հարոլդ Մաթսոնը և Էլիոթը Հանդլերը Կալիֆորնիայում գտնվող իրենց ավտոտնակում նկարների համար շրջանակներ էին պատրաստում, իսկ մնացորդներով՝ տիկնիկների համար տներ։

Երբ նրանց խաղալիքները սկսեցին ավելի լավ վաճառվել, քան նկարների շրջանակները, նրանք որոշեցին արտադրել միայն խաղալիքներ: Mattel-ն այսօր խաղալիքների արտադրությամբ զբաղվող ամենախոշոր ընկերություններից է։

8. Dell

Dell ընկերության հիմնադիր Մայքլ Դելը ևս իր առաջին համակարգիչները ստեղծել է ավտոտնակում։

Նա այնքան հայտնի չէ, որքան Գեյթսը, Ջոբսը կամ Ցուկենբերգը, բայց Մայքլ Դելը, 1984-թ․-ից, սկսելով նախագծել մարդկանց համար հարմարեցված համակարգիչներ, կարողացավ շատ կարճ ժամանակահատվածում իր բիզնեսը սարքել շահութաբեր: Այժմ Dell-ը համակարգչային արտադրության ամենախոշոր ընկերություններից մեկն է։

9. Nike

Nike-ը նույնիսկ ավտոտնակ չուներ սկսելու համար:

Ընկերությունը հիմնադրվել է Ֆիլ Նայթի կողմից՝ 1964 թվականին՝ Blue Ribbon Sport անվամբ (Nike վերանվանվել է 1978-ին)։ Սկզբնական շրջանում Նայթը կոշիկները պատրաստում էր իր Plymouth Valiant մեքենայի բեռնախցիկում, ապա՝ ավտոտնակում։ Նրա մարզիչը՝ Բիլ Բոուերմանը դրանք փորձարկում է վազորդների վրա։ Առաջին երկու տարիների ընթացքում նրանք նույնիսկ չէին կարողանում վաճառել իրենց արտադրանքը, իսկ այսօր Nike-ը սպորտային հագուստի և աքսեսուարների խոշորագույն արտադրող է:

Եթե դուք նախատեսում եք բիզնես սկսել, գրասենյակային տարածքի կամ բավարար միջոցների բացակայությունը չպետք է պատրվակ դառնա:

ita.am