Փրփրուն տրամադրություն. 6 փաստ շամպայնի օգտակարության մասին
Դիտումներ՝ *
13:44 2022-11-23

Դասական փրփրուն գինիները ստացվում են խաղողի առաջին խմորման արդյունքում: Պղպջակները ածխածնի երկօքսիդ են՝ խառնված էթանոլի հետ, որն արտազատվում է երկրորդ խմորման ժամանակ՝ խմիչքը հերմետիկ շշերի մեջ շշալցնելուց հետո: Այս տեխնոլոգիայի շնորհիվ շամպայնի մեջ արտադրվում են օգտակար նյութեր, որոնք դրական են ազդում օրգանիզմի վրա։

Lisa.ru-ն ներկայացնում է 6 փաստ շամպայնի օգտակարության մասին.

1. Նորմալացնում է ճնշումը

Նկատվել է, որ փրփրուն գինին նվազեցնում է արյան ճնշումը, ուստի հիպերտոնիկ հիվանդներին խորհուրդ է տրվում պարբերաբար շամպայն խմել:

2. Բարելավում է մարսողությունը

Շամպայնը խթանում է աղաթթվի և ֆերմենտների արտազատումը, որոնք պատասխանատու են մարսողական գործընթացների համար: Ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Կարա Լեյբան պնդում է, որ իրեն հաջողվել է նիհարել փրփրուն գինու դիետայի վրա։ Սակայն այն չի կարելի օգտագործել դատարկ ստամոքսին. կարող է առաջացնել այրոց։

3. Հանգստացնում է

Փրփրուն գինին հանում է նյարդային լարվածությունը և հանգստացնում: Աշխատանքային ծանր շաբաթը լավ առիթ է շամպայնի շիշը բացելու և ռոմանտիկ երեկո անցկացնելու համար:

4. Խելացի է դարձնում

Բիրմինգհեմից պրոֆեսորը հետազոտություն է անցկացրել առնետների վրա։ Ջերեմի Սփենսերը մի քանի շաբաթ կերակրել է կրծողներին շամպայնով և փազլներ կազմակերպել հարբած կենդանիների համար։ Պարզվել է, որ «խմողները» լաբիրինթոսից ելքը շատ ավելի արագ են գտել։ Սա նշանակում է, որ գազավորված ըմպելիք խմելը բարելավում է ճանաչողական գործառույթները։

5. Բարելավում է մաշկի վիճակը

Եթե չեք սիրում շամպայն խմել, քսեք այն Ձեր մաշկին։ Փրփրունը ունի բակտերիասպան և բուժիչ հատկություններ:

6. Ազատում է տոքսիններից

Շամպայնը պարունակում է պոլիֆենոլներ՝ արժեքավոր հակաօքսիդանտներ: Նրանք պայքարում են ազատ ռադիկալների դեմ, օգնում են օրգանիզմից հեռացնել թունավոր նյութերը և բարձրացնում պաշտպանիչ գործառույթները։ Այն նաև արդյունավետ միջոց է դեմենցիայի և Ալցհեյմերի հիվանդության դեմ։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am