Ինչի՞ց էր վախենում սասփենսի վարպետը. Ալֆրեդ Հիչքոքի վախն ու ատելությունը
Դիտումներ՝ *
11:39 2022-08-22

Այն փաստը, որ Ալֆրեդ Հիչքոքի վախերի ցանկն ավելի երկար է, քան նրա ֆիլմագրությունը, ընդհանուր առմամբ, զարմանալի չէ. արտիստը, ով ուսումնասիրում էր ուրիշների ֆոբիաները, չէր կարող լինել «պարզապես էքսցենտրիկ»: Իսկ Ալֆրեդ Հիչքոքը վախենում էր…

Քաոսից

Համաձայն ժամանակակիցների հուշերի՝ Հիչքոք-ռեժիսորին ևՀիչքոք-մարդուն բնորոշ լիակատար վերահսկողության փափագն առաջացրել է քաոսի վախից: Պատանեկության տարիներին նա հավաքում էր տեղագրական քարտեզներ և կարող էր ժամերով տրամվայ քշել. հասարակական տրանսպորտի հստակ գրաֆիկը նրան հանգստացնում էր: Մեծանալով և ընտանիք կազմելով՝ վերջինս հույս ուներ, որ բոլորը կհետևեն խիստ առօրյային և ժամանակացույցին: Նկարահանման հրապարակում Հիչքոքը թագավոր և աստված էր, ով պահանջում էր իր հրահանգների անվիճելի կատարում և միջամտում էր ոչ միայն խաղին, այլև իր հետ աշխատող դերասանների անձնական կյանքին։ «Փսիխո» ֆիլմի աստղ Թիպի Հեդրենը պատմել է, որ Հիչքոքի կառավարելու մոլուցքն այնքան հեռու է գնացել, որ նա դերասանուհու համար ընտրել է շրթներկի երանգ։

Մահվանից

Դժվար է հավատալ, բայց Ալֆրեդ Հիչքոքը վախենում էր իր ֆիլմերից։ Մեծ մասամբ մահվան և անհայտության վախի պատճառով: Այս ֆոբիան երբեմն բավականին տարօրինակ ձևեր էր ստանում: Բավական է ասել, որ նա ինչ-որ ժամանակ շաբաթը մեկ այցելում էր բժշկի, իսկ երբեմն նույնիսկ հարգելի պատճառներով չէր համաձայնվում հիվանդանոց գնալ։

Մարդկանցից

Ալֆրեդ Հիչքոքը նրանցից էր, ով կարողանում է աշխարհիկ ապրելակերպ վարել և միաժամանակ վախենալ անծանոթ մարդկանցից։ Ռեժիսորի հակակրանքը հոլիվուդյան խնջույքների նկատմամբ ամենից հաճախ ստանում էր շատ պատկերավոր արտահայտություն՝ նա արագ հարբում ու քնում էր սեղանի մոտ:

Արտաքին տեսքի վերաբերյալ կատակներից

Հիչքոքը շատ զգայուն էր իր արտաքինի մասին հեգնական մեկնաբանությունների նկատմամբ։ Երբեմն դա առաջացնում էր ռեժիսորի զայրույթը, երբեմն՝ դեպրեսիայի նոպաներ, ժամանակ առ ժամանակ՝ նիհարելու ուժեղ ցանկություն։ «Հոլիվուդյան ժամանակաշրջանում» Հիչքոքի քաշը տատանվում էր 86-ից 150 կիլոգրամի սահմաններում:

Հավկիթներից

Հիչքոքի բազմաթիվ ֆոբիաներից, թերեւս, ամենատարօրինակը հավկիթներն են: Արյունը, ռեժիսորի խոսքով, շատ ավելի գրավիչ տեսք ունի, քան հեղուկ դեղնուցը։ «Ես վախենում եմ հավկիթներից… Ավելին, դրանք զզվանք են առաջացնում ինձ մոտ»,- խոստովանել է նա հարցազրույցներից մեկում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Աղբյուրը՝ Elle.ru

Լուսանկարը՝ GETTY IMAGES

168.am