Գիտնականները բացահայտել են 6G-ի օգուտներն առողջության համար
Դիտումներ՝ *
10:35 2022-08-22

Չինաստանի Պեկինի համալսարանի գիտնականները որոշել են պարզել, թե ինչպես են 6G ալիքներն ազդում մարմնի առողջության վրա։ Պարզվել է, որ ռադիոալիքները փոխում են ուղեղի աշխատանքի եղանակը։ Այս մասին հայտնում է SCMP պորտալը՝ հղում կատարելով գիտական ​​աշխատություններին։

6G հաղորդակցությունները նախատեսվում է կառուցել 0,3 ՏՀց-ից մինչև 3 ԹՀց հաճախականություններով։ Գիտնականները պարզել են, որ նույնիսկ ցածր ազդեցության դեպքում այս ալիքներն ի վիճակի են փոխել սպիտակուցային կառուցվածքների աշխատանքը: Նրանք լաբորատոր մկներ են տեղադրել ալիքի աղբյուրի մոտ, որը նմանակում է 6G կապը: Արդյունքը՝ երեք րոպեում ուղեղի նեյրոնների քանակն ավելացել է 150%-ով։ Երեք օր անց նոր նեյրոնների միջև կապերը կրկնապատկվել են:

Տեսականորեն դա նշանակում է, որ 6G մկները դարձել են ավելի խելացի և ավելի հարմարվող սովորելու համար: Նշվում է, որ կրծողների ուղեղում կողմնակի ազդեցություններ և շեղումներ չկան։ Այս աճի պատճառները կարող են լինել այն, որ ուղեղում կան բազմաթիվ ջրածնային կապեր, որոնք անընդհատ «թրթռում» են։ Այս տատանումների հաճախականությունն ընկնում է տերահերցի միջակայքում: Սա կարող է ազդել սպիտակուցների ձևի և, հետևաբար, նեյրոնների կառուցվածքի և գործառույթի վրա:

Թե ինչպես է 6G-ն ազդում մարդու առողջության վրա, անհայտ է մնում: Չինացի գիտնականները նախատեսում են ուսումնասիրել այս հարցը, որպեսզի ապագայի ինտերնետի զարգացումն ապահով ընթանա մարդկանց համար։

Սիրարփի Աղաբաբյան

168.am