Բրիտանացիները ցուցադրել են մարդանման ռոբոտին, որը տիրապետում է 12 տեսակի էմոցիաների։ Սա նույն մարդանման ռոբոտն է՝ Ameca-ն, որի դեմքի արտահայտությունը շատ արագ է զարգանում։
Անցյալ տարի բրիտանական Engineered Arts ընկերությունը ցուցադրական տեսահոլովակ էր հրապարակել մարդանման ռոբոտի հետ, որը շատ իրատեսական կերպով վերարտադրում էր զգացմունքները։ Այժմ նա վերադարձել է և սովորել է ընդօրինակել էմոցիաների ավելի լայն շրջանակ, ներառյալ՝ անվստահությունը, զզվանքը, ցավը և նույնիսկ այն, ինչ կարելի է անվանել ափսոսանք:
Ըստ մշակողների՝ Ameca-ն՝ այսպես կոչված, մարդանման, «ամենաառաջադեմ ռոբոտն է մարդու տեսքով», որը ստեղծվել է մարդկանց և մեքենաների փոխհարաբերություններն ուսումնասիրելու համար։
«Մենք տեսանք հումանոիդ ռոբոտներին «Ես, ռոբոտը» և «Արհեստական ինտելեկտը» ֆիլմերում, և այժմ դրանք իրականություն են»,- նշում է Մորգան Ռոն՝ Engineered Arts-ի գործադիր տնօրենը:
Ռոն նաև նշել է, որ շուտով Ameca-ն կօգնի ինժեներներին որպես սպասարկող ռոբոտ և ուղղակիորեն չի շփվի մարդկանց հետ «ևս 10-20 տարի»:
Սիրարփի Աղաբաբյան
168.am