Ամենաօգտակար ըմպելիքները
Դիտումներ՝ *
15:23 2021-11-06

Վերջերս դիետոլոգները մի հետազոտություն անցկացրեցին, որը թույլ տվեց որոշել մարդու օրգանիզմի համար օգտակար 10 ըմպելիքները: Ձեզ ենք ներկայացնում այդ շարքի 3 ամենաօգտակար ըմպելիքները: Փորձարկման հեղինակները հաստատեցին, որ ամենաօգտակար ընպելիքը սովորական, մաքուր խմելու ջուրն է:

Հայտնի է, որ մարդկային օրգանիզմը 80%-ով կազմված է ջրից: Ելնելով այս հանգամանքից` անընդհատ այս պաշարը պահպանելու խնդիր է առաջանում:

Դրա համար էլ պետք է շատ ջուր խմել:

Պետք է նշել, որ բացի ջրից` մարդու օրգանիզմի համար օգտակար ըմպելիքների ցանկում հայտնվել են շատ անսպասելի ըմպելիքներ:

Օրինակ` այս ցանկում 2-րդ տեղը գիտնականները հատկացրել են անանուխով թեյին:

Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ հենց այս թեյն է օգնում ազատվել հոգնածությունից, ինչպես նաև կարգավորել մարսողության պրոցեսը:

Եռյակը եզրափակում է կանաչ թեյը:

Այս ըմպելիքի` մարդու օրգանիզմի վրա ունեցած ազդեցության վիճակագրությունն ուսումնասիրելուց հետո գիտնականները հաստատեցին, որ սրա կանոնավոր օգտագործումը նպաստում է սրտանոթային համակարգի և ոսկրային հյուսվածքների ամրապնդմանը:

Ի հավելումն սրա` վերջին անկախ հետազոտությունները ցույց տվեցին, որ կանաչ թեյն օրգանիզմը պաշտպանում է քաղցկեղից:

Նյութը հրապարակման պատրաստեց Գոհար Սավզյանը

168․am

Ամենաընթերցված