Գաբրիել Գարսիա Մարկեսը լեգենդար կոլումբացի գրող է, 1982 թվականին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, «մոգական ռեալիզմ» գրական ուղղության ներկայացուցիչ։ Մարկեսը հակասական անձնավորություն էր, ասում են՝ նրա առաջին պատմություններն օգնել են գրել թեթևաբարո կանայք, իսկ ավելի ուշ նա ստացավ «Լատինամերիկյան մարգարե» մականունը։ Մարկեսին հիմնականում հիշում են իր «Հարյուր տարվա մենություն» վեպի շնորհիվ: Նա իմաստուն գրող էր, որի կարծիքին պետք է ուշադրություն դարձնել, ինչպես և անում էր նրա ընկեր Ֆիդել Կաստրոն։
Կյանքի կանոններ
1. Հավատա նրան, ով գիտի կարեկցել:
2. Երբեք հրաման մի տուր, եթե վստահ չես, որ այն կկատարվի։
3. Երազը չես կարող ուտել, բայց այն քեզ կհագեցնի։
4. Այդքան ջանք մի՛ գործադրիր, ամենալավ բաներն անսպասելի են լինում։
5. Դարձիր ավելի լավ մարդ և հասկացիր, թե ով ես դու, նախքան նոր մարդու հետ ծանոթանալն ու հուսալը, որ նա կհասկանա քեզ:
Իր մասին
6. Ես գլխարկ չեմ դնում, որպեսզի ոչ մեկի առաջ չհանեմ այն։
7. Անհնար է վերջիվերջո չլինել այնպիսին, ինչպիսին ուրիշներն են քեզ համարում:
8. Երբ զգամ, որ իրականում վիճակս վատ է, ոչ մեկի վրա հույս չեմ դնի։ Ես ինձ կնետեմ աղբարկղը։
9. Փորձում եմ կանխել տհաճ անակնկալները։ Ես նախընտրում եմ աստիճանները, քան շարժասանդուղքները, ամեն բան՝ ինքնաթիռներից:
10. Ինձ հարցնողներին ես միշտ ճիշտն եմ պատասխանում՝ ծախու կանայք ինձ ժամանակ չեն թողել ամուսնանալու համար։
Երջանկության մասին
11. Չկա դեղամիջոց, որը կարող է բուժել այն, ինչը կարող է բուժել երջանկությունը:
12. Ժպտա՛, դժվարություններին հաճույք մի՛ պատճառիր։
13. Բոլորն ուզում են ապրել լեռան գագաթին՝ չհասկանալով, որ իրական երջանկությունը իջնելիս է սպասվում։
14. Հեշտությամբ ձեռք բերված երջանկությունը չի կարող երկար տևել։
Սիրո մասին
15. Աշխարհը շարժող անդիմադրելի ուժն ամենևին էլ երջանիկ սերը չէ, այլ՝ դժբախտ սերը։
16. Դարձիր ավելի լավը, որպեսզի ունակ լինես սիրել ուրիշին:
17. Թույլերը երբեք չեն մտնի սիրո թագավորություն, օրենքներն այս թագավորությունում դաժան են, կանայք տրվում են միայն խիզախ ու վճռական տղամարդկանց, որոնք վստահություն են ներշնչում, իսկ դա այն է, ինչ կանանց անհրաժեշտ է կյանքում։
18. Հասարակության կյանքում գլխավորը վախը կառավարել կարողանալն է, ամուսինների կյանքում գլխավորը՝ ձանձրույթը կառավարելը:
19. Աղքատության մեջ ամենավատն այն է, որ այն ստիպում է քեզ սուտ խոսել:
20. Եթե ինչ-որ բան սիրում ես, թող, որ այն գնա: Եթե քոնն է՝ կվերադառնա։
21. Միայն այն, որ ինչ-որ մեկը չի սիրում քեզ այնպես, ինչպես դու ես ուզում, չի նշանակում, որ նա քեզ չի սիրում ամբողջ սրտով:
22. Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ նրանք, ովքեր արժանի են, չեն ստիպի քեզ լաց լինել:
23. Միգուցե այս աշխարհում դու պարզապես մարդ ես, բայց ինչ-որ մեկի համար դու ամբողջ աշխարհն ես:
24. Մի՛ վատնեք ժամանակը մի մարդու վրա, որը չի ցանկանում այն անցկացնել ձեզ հետ։
25. Եթե հանդիպես քո իսկական սիրուն, ապա նա քեզանից ոչ մի տեղ չի գնա՝ ոչ մեկ շաբաթից, ոչ մեկ ամսից, ոչ մեկ տարուց:
26. Խանդը շվեդական լուցկիների նման է՝ դրանք միայն սեփական տուփից են վառվում:
27. Մարդուն կարոտելու ամենավատ ձևը նրա հետ լինելն ու հասկանալն է, որ նա երբեք քոնը չի լինի։
28. Որտեղ աղքատությունն է, այնտեղ էլ սերն է…
29. Մարդիկ կարծում են, որ դադարում են սիրահարվել, երբ ծերանում են, իսկ իրականում ծերանում են, երբ դադարում են սիրահարվել:
30. Եթե կինը ինչ-որ բանի մեջ է, ես գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ինձ համար շատ պարզ է, որ կանայք են կառավարում աշխարհը։
Կյանքի և մահվան մասին
31. Կյանքն անցած օրերը չեն, այլ այն օրերը, որոնք հիշվում են:
32. Դուք պետք է լսեք երեխայի ձայնը, որը նախկինում եղել եք, և որը դեռ ինչ-որ տեղ կա ձեր ներսում: Եթե լսենք մեր ներսում գտնվող երեխային, մեր աչքերը նորից կփայլեն։ Եթե այս երեխայի հետ կապը չկորցնենք, կյանքի հետ մեր կապն էլ չի խզվի։
33. Ամեն բան կենդանի է: Պարզապես պետք է կարողանալ արթնացնել նրա ոգին:
34. «Ստացված» ծերությունը ձեր միայնության հետ հաշտվելու կարողությունն է:
35. Եվ այդժամ ես հասկացա, որ մեռնել նշանակում է այլևս երբեք չլինել ընկերների հետ․․․
36. Հրաշալի հատկությունն անցյալի ուրախությունների մասին առանց դառնության և ապաշխարության մտածելու կարողությունն է:
37. Ինչո՞ւ վատնել այդքան բառ բացատրելու համար այն, թե ինչ է զգում մարդը պատերազմում, եթե մեկ բառը բավական է՝ վախ:
Ստեղծագործության մասին
38. Գրականությունը մարդկանց ծաղրելու համար հորինված լավագույն զվարճանքն է:
39. Ոգեշնչումը գալիս է միայն աշխատանքի ժամանակ։
40. Մտքերը ծնող չունեն, հրեշտակների պես թռչում են մեր վրայով։
Աստծո մասին
41. Գլխավորն այն չէ, որ դու չես հավատում, այլ այն, որ Աստված շարունակում է հավատալ քեզ:
42. Աթեիստները չեն կարող հասնել իրենց նպատակին առանց եկեղեցու սպասավորների:
43. Սատանան ավելի շատ սիրում է շփոթեցնել մեր միտքը, քան մեզ մեղքի մեջ մղելը:
44. Ես չեմ հավատում Աստծուն, բայց վախենում եմ նրանից:
Խենթերի մասին
45. Ոչ մի խելագար խելագար չէ, եթե լսես նրա փաստարկները։
46. Հանդարտ խելագարները մոտեցնում են ապագան:
Ժամանակի և սպասման մասին
47. Ավելի լավ է հայտնվել սխալ ժամանակ, քան սպասել հրավերների։
48. Ով երկար է սպասում, կարող է մի քիչ էլ սպասել:
49. Երբեք ուշ չէ:
Ընկերության մասին
50. Հաշտության մեկ րոպեն ավելին արժե, քան մոտ ընկերությունը:
51. Լավագույն ընկերը նա է, ով այլևս չկա այս աշխարհում։
52. Իսկական ընկերը նա է, ով կբռնի ձեռքդ և կզգա սրտիդ զարկը:
53. Միշտ կգտնվեն մարդիկ, որոնք քեզ ցավ կպատճառեն։ Պետք է շարունակել վստահել մարդկանց՝ պարզապես մի փոքր ավելի զգույշ լինելով։
54. Փողը սատանայի կեղտն է:
55. ԱՄՆ-ը մեծ գումարներ է ներդնում Լատինական Ամերիկայում, բայց նրանք չկարողացան անել այն, ինչ մենք արեցինք առանց մեկ ցենտի: Մենք փոխում ենք նրանց լեզուն, երաժշտությունը, սնունդը, սերը, մտածելակերպը։ Մենք ազդում ենք Միացյալ Նահանգների վրա այնպես, ինչպես նրանք կցանկանային ազդել մեզ վրա:
56. Մարդը մահանում է ոչ թե երբ պետք է, այլ երբ կարող է։
Մարկեսի մահը
2014 թվականի ապրիլի 8-ին Մարկեսին դուրս գրեցին Մեխիկոյի հիվանդանոցից, որտեղ նա անցկացրեց ութ օր։ Հաղորդվում էր, որ գրողը հոսպիտալացվել է թոքերի վարակի և օրգանիզմի ջրազրկման պատճառով։
Մեքսիկական պարբերականներից մեկը հայտնեց, որ Մարկեսը քաղցկեղ ունի, սակայն Կոլումբիայի նախագահ և գրողի ընկեր Խուան Մանուել Սանտոսը հերքել է այդ տեղեկությունը։ Հայտնի գրողը մահացել է Մեխիկոյում՝ 87 տարեկանում։ Նա մահացել է ընտանիքի և ընկերների շրջապատում՝ իր տանը, ապրիլի 17-ի կեսօրին: