10 մթերք, որ պետք է լինեն յուրաքանչյուրի սառնարանում
Դիտումներ՝ *
12:20 2022-09-18

Ցանկանո՞ւմ եք լինել առողջ: Ապա ուշադրություն դարձրեք մթերքների այս տասնյակին, որոնք միշտ պետք է լինեն ձեր սառնարանում:

Մեղր: Այն ամրացնում է իմունային համակարգը և էներգիայի լավագույն աղբյուրն է։ Եթե խոհանոցում մեղր կա, կարող եք մոռանալ շաքարի մասին։

Բանան: Այն հարուստ է կալիումով, որն օգնում է մկաններին ամուր մնալ: Բացի այդ, բանանը բարենպաստ ազդեցություն է ունենում սրտի վրա և նվազեցնում է ինսուլտի հավանականությունը։

Վարսակի փաթիլներ: Այն մաքրում է արյունատար անոթները և բուժում ստամոքսի ու աղիների հիվանդությունները։

Սպանախ: Այն հարուստ է սպիտակուցներով, ինչպես նաև պարունակում է A, C և K վիտամիններ, հակաօքսիդանտներ և երկաթ:

Ձիթապտղի ձեթ: Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին E, որը մասնակցում է A և K վիտամինների կլանմանը։ Այս յուղն օգնում է երիտասարդացնել օրգանիզմը և իջեցնում խոլեստերինը։

Խնձոր: Այն պարունակում է ավելի շատ վիտամին C, քան նարինջը: Բացի այդ, այս միրգը դանդաղեցնում է քաղցկեղի բջիջների աճը և բարելավում թոքերի, սրտի և մարսողական տրակտի աշխատանքը։

Յոգուրտ: Այն պարունակում է մեծ քանակությամբ կալցիում և պրոբիոտիկներ, որոնք բարձրացնում են իմունիտետը և լավացնում մարսողությունը։

Սաղմոն: Այն հարուստ է օմեգա-3 ճարպերով, որոնք օգնում են նվազեցնել խոլեստերինի մակարդակը և պաշտպանել քաղցկեղից:

Գազար: Պարունակում է մեծ քանակությամբ բետա-կարոտին, որը լավացնում է տեսողությունը և նվազեցնում քաղցկեղի առաջացման հավանականությունը։

Հապալաս: Այս հատապտուղը դանդաղեցնում է օրգանիզմի ծերացման գործընթացը և լավացնում տեսողությունը։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am