Ոչնչի մասին մի զղջացեք. աշխարհի ամենահին միլիարդատերերից մեկի բիզնես կանոնները
Դիտումներ՝ *
10:58 2021-10-27

Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է Դևիդ Ռոքֆելլերի բիզնես կանոնները:

1. Եկամուտը կարևոր է բիզնեսում և կյանքում: Շահույթը, որը քաշող ուժ ունի, ստեղծում է աշխատատեղեր, լավացնում է բարեկեցությունը և մարդկանց այնպիսի հնարավորություններ է տալիս, որոնք չի կարող տալ ոչ մի սոցիալական կամ տնտեսական համակարգ:

2. Ամուսնալուծությունն ու քաղաքականությունը թանկ արժեն: Մի առիթով մեր ընտանիքի փաստաբանն ասաց. «Երկու ամենաթանկ բաները, որ իրեն կարող է թույլ տալ Ռոքֆելլերը, քաղաքականություն մտնելն ու ամուսնալուծվելն է»:

3. Գումար աշխատելով՝ ընկերներ ձեռք բերեք: Պապիս իր գործընկերների հետ կապում էր ամուր ընկերությունը: Այն հազվադեպ պահերին, երբ զրույցի ընթացքում նա խոսում էր կարիերայի մասին, ես լսում էի պատմություններ այն մասին, թե ինչ ուրախ են նրանք եղել՝ չնայած երկար ժամերի ծանրաբեռնված աշխատանքին:

 

4. Մի «շեֆը» միշտ լավ է մյուսից: Համատեղ ղեկավարության մասին համաձայնությունները հազվադեպ են լավ արդյունք տալիս, քանի որ դրանք անհարմար կոմպրոմիս են ներկայացնում իրենցից:

5. Մի նստեք աշխատավայրում: Ես այցելել եմ 50 նահանգներից 42 բանկերի հաճախորդներին, մոտ 10.000 գործնական ընթրիք եմ ունեցել, մասնակցել եմ հազարավոր հանդիպումների մեր ծառայության և գործընկերների հետ:

6. Մի վախեցեք ընկերների հետ բիզնես սկսել: Ես խորապես համոզված եմ, որ առավել հաջողական գործնական կապերը հենվում են վստահության, փոխհամաձայնության և նվիրվածության վրա. այն բոլոր երևույթների, առանց որոնց անհնար է մոտ ընկերությունը:

 

7. Պաշտպանեք կապիտալիզմը: Ոչ ոք չպետք է իրեն մեղավոր զգա այն պատճառով, որ գումար է վաստակում:

8. Կապիտալիզմը պահանջում է, որ կառավարությունն ու շուկան աշխատեն մի ուղղությամբ: Հույսը, թե կառավարությունը կամ շուկան միայնակ կարող են լուծել բոլոր խնդիրները, բուժել բոլոր հիվանդությունները, հիշեցնում է պրակտիկայից հեռու դոգմա:

9. Ճիշտ ազգանունը բացում է որոշ դռներ: Ռոքֆելլեր ազգանունը կարող է առավելություն լինել… Իմ հեռախոսազանգերին ավելի շատ են պատասխանում:

10. … և փակում է այլ դռներ: Դրա պատճառով մարդիկ ինձ երբեմն ավելի կասկածանքով են վերաբերվում, քան մյուսներին: Նրանք կարծում են, որ ես հաջողությունների հասել եմ ազգանվան և ոչ թե՝ իմ ջանքերի շնորհիվ:

11. Ձեզ վատը ցանկացողներ միշտ էլ կլինեն: Նա, ով ցանկանում է առանձնանալ ամբոխից, պետք է հաստ մաշկ ունենա:

Աղբյուր՝ 168.am