Ինչպե՞ս հաջողել աշխատանքում. Էռնեստ Հեմինգուեյի խորհուրդը
Դիտումներ՝ *
13:36 2021-11-06

Հայտնի գրող և նոբելյան մրցանակակիր Էռնեստ Հեմինգուեյի խորհուրդը կօգնի Ձեզ մաքրել աշխատանքային փոշին և ճիշտ ժամանակին կանգ առնել:

Էռնեստ Հեմինգուեյը մի առիթով կիսվել է խորհրդով, որը իրեն օգնում էր աշխատանքի ժամանակ:

«Միշտ կանգ առեք, երբ ամեն ինչ շատ հարթ է ընթանում: Մի մտածեք և մի անհանգստացեք աշխատանքի համար, մինչև հաջորդ օրը աշխատավայր վերադառնալը: Ձեր ենթագիտակցությունը կաշխատի միշտ: Իսկ եթե մտածեք աշխատանքի մասին մտադրված, ապա Ձեր ուղեղը կհոգնի մինչև աշխատանքի մեկնարկը»:

Ինչու՞ է պետք կանգ առնել

Դուք պետք է կատարեք աշխատանքը, քանի որ ունեք դեդլայն: Դուք աշխատում եք, աշխատում եք, աշխատում եք… Դուք քնում և արթնանում եք նույն մտքով: Դուք ամբողջությամբ ընկղմվում եք աշխատանքի մեջ և չեք հանգստանում՝ այդպես էլ արդյունքի չհասնելով: Դուք ամեն ինչ սրտին մոտ եք ընդունում: Աշխատանքային խնդիրները տուն բերելով՝ Դուք կործանում եք Ձեր անձնական կյանքը:

«Կանգ առեք, երբ ամեն ինչ հարթ է ընթանում»:

Այսպես խորհուրդ էր տալիս Հեմինգուեյը և ինքն էլ հետևում էր այդ խորհրդին:
Հաճա՞խ եք մտածում այն մասին, որ եթե մի ժամ ավելի աշխատեիք, կկարողանայիք ևս մի քանի առաջադրանք կատարել: Մի՛ արեք այդպես: Թողեք բոլոր գործերը վաղվան: Մի չարաշահեք աշխատանքը:

Ինչպե՞ս դադարել մտածել աշխատանքի մասին

Երբ Հեմինգուեյին հարցնում էին, թե ինչպե՞ս է նա կարողանում չանհանգստանալ աշխատանքի մասին, նա պատասխանում էր. «Պարզապես մի մտածեք այդ մասին: Շրջանցեք աշխատանքի մասին մտքերը: Սովորեք մտածել մեկ ուրիշ բանի մասին»:

Իրականում, Հեմինգուեյի խորհորդում չկա որևէ կախարդական բան: Դուք պարզապես պետք է սովորեք չմտածել այն ժամանակ, երբ դա Ձեզ անհրաժեշտ չէ: Շեղվեք մեկ ուրիշ բանի վրա: Մեդիտացիա, ընթերցանություն, վազք. տարբերակը կարող եք Դուք ընտրել:

«Լսեք Ձեր ներքին ձայնին և սովորեք ժամանակին կանգ առնել».- ասում էր Հեմինգուեյը:

Սիրարփի Աղաբաբյան

168․am