Ինչպես է Գայդայը խաբել Նիկուլինի որդուն «Ադամանդե ձեռքը» ֆիլմի նկարահանումների ժամանակ
Դիտումներ՝ *
13:04 2022-08-21

«Ադամանդե ձեռքը» ֆիլմում Յուրի Նիկուլինի հետ նկարահանվել է նաև նրա որդին՝ Մաքսիմը։ Երեխային ներառել են նկարահանմանը, քանի որ տեսարաններից մեկի համար տղա էր պահանջվում։ Վերջինս պատրաստակամորեն համաձայնում է կատարել Լեոնիդ Գայդայի առաջադրանքը, համաձայն որի՝ նա պետք է ցանցով խփի Անդրեյ Միրոնովին, ինչից հետո Միրոնովը նրան հրի ջուրը:

Բայց գործնականում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր: Նիկուլին կրտսերն ընկնում է ջուրն ավելի շուտ, քան պետք էր, քանի որ վախենում էր, որ հրումը շատ ուժեղ կլինի։ Չորս անհաջող դուբլից հետո Գայդային այլ ելք չէր մնում, քան դիմել հետևյալ հնարքին:

Ռեժիսորը Նիկուլին-կրտսերին վստահեցնում է, որ հրում չի լինի։

«Իսկ Միրոնովին նա ասել է. «Հրիր և որքան կարող ես ուժեղ: Խաբել ենք»,- Բորիս Կորչևնիկովի «Մարդու ճակատագիրը» շոուի եթերում ասել է Նիկուլինի որդին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ Globallookpress.com

168.am