Գերմանացի գիտնականները բացատրել են, թե ինչու է գարեջուրն օգնում մեզ ավելի երջանիկ դառնալ
Դիտումներ՝ *
13:42 2022-08-09

Բոլորիս է հայտնի, որ մի երկու բաժակ գարեջրից հետո շրջապատող աշխարհն ավելի լավն է դառնում և խնդիրներն այնքան էլ անլուծելի չեն թվում: Իհարկե, մենք այդ ազդեցությունը վերագրում ենք ըմպելիքի մեջ պարունակվող ալկոհոլին։ Սակայն Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են գարեջուրը և մարդկանց վրա դրա ազդեցության մեխանիզմը և կատարել են կարևոր բացահայտում: Ստացվում է, որ այստեղ ալկոհոլը երկրորդական դեր է խաղում, և բոլորովին այլ նյութ է մեզ ուրախացնում։

Մի շարք ուսումնասիրություններից հետո պարզվել է, որ «մեղավորը» հորդեինն է (Hordenine):

Սա այն 13000 նյութերից մեկն է, որոնք, ինչպես պարզվել է, պարունակվում են սովորական գարեջրի մեջ, սակայն այն գործում է հատուկ D2 դոֆամինի ընկալիչի վրա։ Այս էֆեկտի շնորհիվ մեզ այցելում է այն ուրախ ու թեթև զգացումը, որը մենք վերագրում էինք գարեջրի մեջ պարունակվող ալկոհոլին։

Հորդենինը մեր ուրախության հորմոնի՝ դոֆամինի անալոգն է, որը այն հայտնաբերված է գարու ածիկի մեջ:

Լուսանկարը՝ iStock, Ridofranz

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am