Ինչպես մաքրել հագուստը ցանկացած տիպի հետքերից
Դիտումներ՝ *
11:30 2021-11-06

Այս միջոցների մասին պետք է իմանալ:

1. Սոսնձի հետքերը կարելի է անցկացնել բամբակով, որը նախօրոք խոնավեցրած էր ացետոնի մեջ:

 

2. Հյութերի հետքերից ազատվելու համար անհրաժեշտ է կեղտոտված հատվածին լցնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Հետո լցնել աղ, սակայն կարմիր հյութերի հետքերից ազատվելը ավելի բարդ է:

3. Շրթներկի հետքերից ազատվելու համար պետք է կեղտոտված հատվածին քսել մի քիչ ացետոն կամ սպիրտ:

4. Յոդից առաջացած հետքերից ազատվելու համար պետք է կեղտոտված հատվածին լցնել օսլա, թողնել մի քանի րոպե այդպիսի վիճակում, իսկ հետո նորից կրկնել պրոցեսը մինչև հետքերը կանհետանան:

5. Օծանելիքի հետքերից ազատվելու համար պետք է կես թեյի գդալ աման լվանալու հեղուկը լցնել 0,5 բաժակ եռացված ջրի մեջ, քսել հետքերի վրա և թողնել 10-15 րոպե, իսկ հետո լվանալ հագուստը սառը ջրով:

6. Արյան հետքերից ազատվելու համար պետք է հագուստը լվանալ սառը ջրով, իսկ հետո հետքերի վրա լցնել ամոնիակ և թողնել 15 րոպե, իսկ հետո լվանալ օճառով:

7. Ներկերի հետքերից ազատվելու համար հարկավոր է քսել կեղտոտված հատվածին արևածաղկի յուղ:

blogNews.am