Կառավարել խելացի տունը մտքով․ Xiaomi-ն ներկայացրել է նոր գաջեթ
Դիտումներ՝ *
12:32 2022-08-12

Այս գաջեթը նաև կկարողանա որոշել օգտատիրոջ հոգնածությունը։

Xiaomi-ն վերջերս կազմակերպեց ևս մեկ առցանց հաքաթոն՝ նվիրված գաղափարներին, որոնք կարող են ավելի օգտակար լինել ապագայում։ Մրցույթի հաղթող ճանաչվեց MiGu նախագիծը՝ սենսորներով գլխակապ, որը թույլ է տալիս կառավարել խելացի տնային գաջեթները բառացիորեն մտքի ուժով՝ օգտագործելով ուղեղի ալիքները:

MiGu գլխի ժապավենի վրա կան երեք սենսորներ, որոնք կարող են գրանցել ուղեղի էլեկտրական ազդանշանները: Այս սենսորների միջև պոտենցիալ տարբերությունը հնարավորություն է տալիս կարդալ օգտագործողի մոտավոր էլեկտրաէնցեֆալոգրամը (EEG):

Ինժեներները բացատրում են, որ տարբեր էմոցիոնալ վիճակներում մարդը տարբեր EEG կորեր է արտադրում, և MiGu-ն կարողանում է ճանաչել և վերլուծել դրանք: Այսպիսով, գլխակապը կարող է ոչ միայն որոշել որոշակի գործողությանն ուղղված ազդանշանները, այլև հետևել օգտատիրոջ հոգնածությանը, օրինակ՝ մեքենա վարելիս։ Ապագայում դա կօգնի խուսափել վարորդների հոգնածության պատճառով վթարներից:

MiGu գլխի ժապավենը դեռ նախատիպային փուլում է, և պարզ չէ, թե երբ այն կարող է հասանելի դառնալ մշակողների կամ օգտատերերի համար: Այնուամենայնիվ, փորձագետները նշում են, որ սա ընդամենը մի շարք նմանատիպ նախագծերից մեկն է, որոնք շուտով կարող են մտնել մեր կյանք։

Սիրարփի Աղաբաբյան

168.am