Ամեն օր չիայի սերմեր ուտելու 5 պատճառ
Դիտումներ՝ *
16:33 2022-08-04

1. Չիայի սերմերը հակաօքսիդանտների գերազանց աղբյուր են, և դրանց կոնցենտրացիան սերմերի մեջ նույնիսկ ավելի շատ է, քան հապալասի մեջ: Դե, իսկ ձմռանը հակաօքսիդանտները անհրաժեշտ են առողջությունը պատշաճ մակարդակի վրա պահպանելու համար:

2. Չիայի սերմերն օգնում են ազատվել ավելորդ քաշից: Անհավանական է հնչում, բայց այս փոքրիկ սերմերը կլանում են իրենց քաշից 12 անգամ ավելի, երբ դրանք խառնում են ջրի հետ կամ հայտնվում են ստամոքսում: Դա առաջացնում է հագեցվածության զգացողություն և, ըստ էության, ազատում է Ձեզ ավելորդ կալորիաներից, ինչպես նաև նպաստում է մարսողական համակարգի ճիշտ աշխատելուն:

3. Չիայի սերմերում կալցիումը 5 անգամ ավելի շատ է, քան կաթի մեջ: Սպիտակուցը 2 անգամ ավելի շատ է, քան յուրաքանչյուր այլ սերմի մեջ: Կալիումը 2 անգամ ավելի շատ է, քան բանանի մեջ, և այլն: Այսինքն, Դուք ավելի շատ էներգիա կստանաք, քան երբևէ, Ձեր ուղեղի աշխատանքը կլինի բարձունքի վրա, ինչպես նաև կլինեք շատ առողջ:

4. Չիայի սերմերի մեջ շատ են Օմեգա-3 և Օմեգա-թթուները, որոնք պետք է ներկա լինեն մեր ամենօրյա կերաբաժնում: Օմեգա-3-ը կարևոր է սրտի համար և իջեցնում է խոլեստերինի մակարդակը:

5. Չիայի սերմերն օգնում են նաև իջեցնել արյան ճնշումը և կարգավորում են շաքարի մակարդակն արյան մեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168,am