Ինչպես պատրաստել իսկական պանրային ֆոնդյու
Դիտումներ՝ *
07:34 2022-08-29

Բաղադրիչներ
1. Գրյուեր պանիր – 250 գ
2. Էմենտալ պանիր – 100 գ
3. Չոր սպիտակ գինի – 150 մլ
4. Բալի կոնյակ – 1 ճ/գ
5. Կիտրոնի հյութ – 0.5 թ/գ
6. Օսլա – 1 ճ/գ
7. Սխտոր – 1 պճեղ
8. Մշկընկույզ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Ֆոնդյուի համար նախատեսված կաթսայի ներսը պատել սխտորով (ընտրել հաստ հատակով կաթսա)։ Խոշոր քերիչով անցկացրած պանիրը լցնել կաթսայի մեջ և դնել միջին կրակի վրա։
2. Ավելացնել գինին, կիտրոնի հյութը և եգիպտացորենի օսլան, խառնել փայտե գդալով, մինչև պանիրը հալվի։ Այնուհետև ավելացնել բալի կոնյակը, մշկընկույզն ու պղպեղը: Կրակին թողնել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված:
3. Սոուսը պատրաստ է: Կարելի է մատուցել պանրի կտորների կամ բանջարեղենի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am