Ուշացած նամակը…
Դիտումներ՝ *
18:49 2022-08-02

Ամերիկացի օսկարակիր ռեժիսոր Սթենլի Կուբրիկն իր աշխատանքում աչքի էր ընկնում չափազանցված մանրակրկիտությամբ և միշտ պահանջում էր որևէ տեսարանի համար բազմաթիվ դուբլեր նկարահանել:

1990-ականների վերջին նա մի հիացական նամակ ստացավ ճապոնացի ռեժիսոր Ակիրա Կուրոսավայից: Կուբրիկն ինքն էլ Կուրոսավայի երկրպագուն էր, այդ պատճառով էլ շատ երկար ժամանակ պատասխան նամակի տարբերակներ էր գրում, իսկ հետո պատռում էր դրանք: Ճիշտ բառեր ընտրելու վրա նա այնքան ժամանակ վատնեց, որ երբ նամակը վերջապես պատրաստ էր, Ակիրա Կուրոսավան արդեն մահացել էր․․․