Յոթ հնարք՝ ինչու և ինչպես պետք է ինքդ քեզ սիրես
Դիտումներ՝ *
17:19 2022-08-02

Եղիր այնպիսին, ինչպիսին կաս:

Քո հանդեպ իսկական սերը քեզ պատասխանատու է դարձնում, այս պատասխանատվությունն էլ հենց այդ սահմանն է: Քեզ թույլ տուր այնպիսին լինելու շռայլությունը, ինչպիսին կաս, եւ ուրիշներին էլ այնպես ընկալիր, ինչպիսին են: Յուրաքանչյուր մարդ իր համար ե՛ւ նպատակ է, ե՛ւ ռեսուրսներ: Չի կարելի ուրիշին օգտագործել:

Բարիքը մեր ներսում է: Երբ մարդը համարում է, որ «բարիքն» իրենից դուրս է գտնվում, նա կձգտի ուրիշներին օգտագործել՝ որպես այդ բարիքի աղբյուր: Նա մշտապես դժգոհ կլինի եւ արդյունքում՝ դժբախտ:

Ընտրելու ազատություն:

Սերը դիրքորոշում է: Ինքդ քո հանդեպ վերաբերմունք: Ինքդ քեզ երջանիկ դարձնելն առաջին հերթին որոշում է: Այն ամենը, ինչ մինչեւ հիմա քեզ հետ կատարվել է, նույնպես քո չգիտակցված որոշումների սցենարով է ընթացել: Սա գիտակցելով՝ դու միաժամանակ հասկանում ես նաեւ այն, որ ազատ ես քեզ թույլ տալու այլ կերպ ապրել եւ ավելի երջանիկ լինել:

Մշտական զարգացում:

Ինքդ քեզ սիրելը քեզնով ակտիվորեն զբաղվելն է, զարգանալը, սովորելը, հոգ տանելը, քեզ վատ արարք թույլ չտալը, դժվար պահին քեզ աջակցելը, ինքդ քեզ հավատարիմ ընկեր եւ ուժեղ սիրող ծնող լինելը:

Ոչ միայն հանուն տղամարդու:

Տղամարդիկ կյանքի միակ իմաստը չեն: Չի կարելի ամուսնուն կամ երեխաներին դարձնել քո «իմաստը». դու կեղծ կերպով քո կյանքը կենտրոնացնում ես, իսկ հետո երբ քո սերը մտերիմներին ձանձրացնի, շփոթմունքի եւ անիմաստության մեջ կհայտնվես, քեզ կկորցնես: Մյուսները նույնպես քեզ չեն ների դա: Չի կարելի սեփական անձի մասին մոռանալ, չի կարելի ուրիշի կյանքն ապրել:

Ազատվել հնից:

Նորը ստանալու համար, անհրաժեշտ է հնից «ազատվել»: Բայց քանի որ չկա ո՛չ «հին», ո՛չ «նոր», այլ միայն դու եւ քո հիշողությունները, որոնք դու ես ջանադրաբար հիշողության մեջ պահում՝ գլխում նորից ու նորից վերաստեղծելով, ապա անհրաժեշտ է միայն մեկ բան անել՝ փոխել անցյալի նկատմամբ վերաբերմունքը: Դա անկարեւոր դարձնել եւ ազատվել կամ մոռանալ: Ուշադրությունը ուղղիր ավելի կարեւոր բաներին:

Նոր նպատակներ:

Կյանքի նոր սցենարին միանալու համար անհրաժեշտ է քո առջեւ նոր նպատակներ դնել եւ լիովին դրանցով զբաղվել՝ այնպես, ինչպես արել ես պատանեկության շրջանում, ասես աշխարհում ոչ մի այլ՝ ավելի կարեւոր բան չկա:

Իդեալ խաղա:

Ձեւացրու, թե ուրիշ մարդ ես՝ դարձիր այնպիսի կին, որը քեզ դուր է գալիս: Քո հաճույքի համար այդ դերը կատարիր առավոտից մինչեւ երեկո: Եվ նույնիսկ չես էլ նկատի, թե ինչպես ես նրան նմանվում:

style.news.am