5 նշան, որ տղամարդը կդառնա լավ հայր
Դիտումներ՝ *
09:34 2022-09-05

Մի բան է լինել լավ ընկեր կամ ամուսին, բոլորովին այլ բան է լինել հիանալի հայր: Ինչպես գրում է Lisa.ru-ն, «ծնողական գենի» առկայությունը ստուգելու համար կարող եք ուշադրություն դարձնել հաղորդակցության որոշ մանրամասներին, որոնք անգնահատելի ազդանշաններ կտան:

1. Նա հրապարակում է իր բարեկամների լուսանկարները

Եթե հանդիպել եք տղամարդու, ով ակտիվ է սոցիալական ցանցերում, ուշադրություն դարձրեք նրա հրապարակած բովանդակությանը: Նարցիսիստը կունենա սելֆիների ամբողջական շարք։ Մինչդեռ պոտենցիալ լավ հայրիկը չի թաքցնի իր ընտանեկան կապերը հանրային տարածքում. դրանք կարող են լինել նկարներ կրտսեր եղբոր կամ քրոջ հետ, զարմիկների կամ եղբորորդիների հետ:

Պարտադիր չէ, որ դրանք շատ լինեն:

2. Նրան չի անհանգստացնում մանկական աղմուկը

Ուշադրություն դարձրեք այն հանգամանքներին, որոնցում մարդիկ հակված են նյարդայնանալու։ Ինքնաթիռում գտնվող երեխան ոտքով հարվածում է աթոռին, խանութում գտնվող երեխան ճչում է, դեռահասը լողափում մինչև վերջ միացնում է երաժշտության ձայնը… Քչերն են կարողանում դիմանալ ուրիշների քմահաճույքներին: Իսկ եթե նա կարողանա հաղթահարել դա, ապա վստահ կարող եք լինել, որ երեխայի անքուն գիշերների ժամանակ նա Ձեր կողքին կլինի:

3. Նա տնային մարդ է

Ընտանեկան կյանքին համապատասխանությունը ստուգելու համար փորձեք նրան «փակել» տանը։ Եթե նա չի դիմանում Ձեզ հետ հեռուստացույցի առջև նույնիսկ մի քանի հանգիստ երեկո, մտածեք՝ արդյո՞ք նա կմնա տանը, երբ բնակարանում հայտնվի «բարձրախոս» նորածին։

4. Նա կարողանում է թիմում աշխատել

Առաջնորդ լինելը լավ է: Սակայն ընտանեկան կյանքի և առավել ևս ծնող լինելու համար նույնքան կարևոր է թիմում աշխատել կարողանալը: Կենցաղային հարցերը որպես աշխատանքային գործ լուծելը շատ օգտակար հմտություն է, որը կարող է բնորոշ չլինել միայնակ գայլին։

5. Նա հանդուրժում է Ձեր տարօրինակությունները

Երեխաները երբեմն տարօրինակ բաներ են անում։ Նախքան ձեր սեփական «շեֆ երեխա» ունենալը, ուշադրություն դարձրեք, թե ինչպես է տղամարդը վերաբերվում Ձեր թերություններին և տարօրինակություններին: Եթե նա համբերություն, իմաստություն ու նրբանկատություն ունի չգոռալու կամ մեկնաբանություններ չտալու համար, ապա ընտանիք ստեղծելու հարցում կարող եք ապավինել նրան։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am