Ավելին, քան ժառանգությունը. 4 ճշմարտություններ կյանքի մասին, որոնք պետք է փոխանցել երեխաներին
Դիտումներ՝ *
10:00 2022-09-30

«Մի սովորեցրեք ինձ ապրել: Ավելի լավ է օգնեք նյութապես»,- ասում էր Օստապ Բենդերը:

«Եթե վայր գցես ոսկի և գիրք, նախ գիրքը վերցրու»,- ասում են հրեաները:

Ինչ են սպասում շատերը տոներից առաջ: Իհարկե, պարգևավճար, և որքան շատ, այնքան լավ:

Իսկ չինացիները երբ իմանում են, որ ոմանց տրվելու է գումար, իսկ մյուսներին՝ պատվոգրեր, գնում են հաշվապահություն և հրաժարվում են գումարից. բոլորն ուզում են պատվոգիր ստանալ:

«Գումարը կարելի է ծախսել մեկ օրում, իսկ այս թղթի կտորը՝ շրջանակի մեջ, ես ցույց կտամ թոռներիս»,- ասել է նրանցից մեկը:

Սոցիոլոգները, որոնք հետազոտում են մարդկանց զանգվածային վարքը, հանգել են այն եզրակացության, որ տարիքի հետ փողը դադարում է հուզել մարդկանց, առաջին պլան է մղվում ոչ թե ավելի շատ գումար աշխատելը, այլ երեխաներին ճիշտ արժեքներ ներարկելը:

Ներկայացնում ենք ամենաշատ մեջբերվող իմաստությունները, որոնք ծերուկները հաղորդում են իրենց երեխաներին աշխարհի տարբեր անկյուններում:

Չինաստան. «Հյուղակը, որտեղ ծիծաղում են, ավելի հարուստ է պալատից, որտեղ տխրում են»:

«Քո տունն այնտեղ է, որտեղ հանգիստ են մտքերդ»,- ասում են չինացիները:

Հնդկաստան. «Հավաքիր այն բարիքը, որը չի կարող հափշտակվել գողերի կողմից, որը վերջին ճանապարհին էլ քեզ չի լքի, չի անհայտանա և չի փչանա»:

«Ամբողջ ունեցածս միշտ ինձ հետ է»,- ասում էին հին հույն փիլիսոփաները: Նրանք նկատի ունեին առողջությունը, կրթությունը, հմտությունները, հումորի զգացումը:

Հրեական իմաստություն. «Սարսափելի չէ, երբ քեզ վրա ծիծաղում են, ավելի վատ է, երբ քեզ վրա լաց են լինում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am

Ամենաընթերցված