Գիտնականները վերստեղծել են 3200 տարի առաջ ստեղծված օծանելիք
Դիտումներ՝ *
08:24 2022-08-01

15 փորձագետներից բաղկացած թիմը վերստեղծել է բուրմունքի բանաձև, որը մշակվել է 3200 տարի առաջ: Այդ մասին գրում է DHA-ն։

Նրանք նախագծի վրա աշխատել են երեք տարի։

Աքքադերենով բանաձևը կավե տախտակի վրա գրված է Թապպուտիի կողմից, ով համարվում է Միջագետքի առաջին կին օծանելիքագործն ու քիմիկոսը։ Նշվում է մելիսա, զմուռս, վարդ և այլ բաղադրիչներ։

Բացի բանաձևից, գրվածքում մանրամասն նկարագրված է բույրի պատրաստման գործընթացը։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am