Ստեղծվել է օդում գրող գրիչ
Դիտումներ՝ *
12:02 2022-07-26

SCMP. Չինաստանը ստեղծել է լազերային գրիչ, որը սիմվոլները թողնում է օդում։

Չինացի գիտնականները լազեր են մշակել, որը կարող է օգտագործվել օդում տեսանելի սիմվոլներ թողնելու համար։ Այդ մասին հայտնում է South China Morning Post-ը։

Ուհանի Հունտուո լաբորատորիայի մասնագետները SCMP-ի լրագրողներին պատմել ռն, որ իրենց ստեղծած գրիչն ունակ է «օդում գրել»՝ նիշերը տեսանելի թողնելով մարդու աչքին: Նորարար սարքն օգտագործում է գերկարճ լազերային իմպուլսներ։ Սարքը պատրաստվում են օգտագործել տարբեր առաջադեմ տեխնոլոգիաների՝ քվանտային հաշվարկների, ուղեղի աշխատանքի վիզուալացման գործընթացում։

Փորձարկումների ժամանակ գիտնականները հիմնվել են 3D սկանավորման տեխնոլոգիայի վրա՝ պիքսելները օդում տեղադրելով դրանք չինական հիերոգլիֆների վերածելով:

«Նոր սարքի միջոցով մենք կարող ենք նկարել օդում՝ առանց թուղթ և թանաք օգտագործելու»,- ասել է լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Ցաո Սյանդունը:

Ըստ մասնագետների՝ մշակված գրիչն աշխատում է գերկարճ լազերային իմպուլսներով։ Շնորհիվ այն բանի, որ իմպուլսները շատ կարճ են, գրիչը ծախսում է համեմատաբար փոքր քանակությամբ էներգիա և անվտանգ է օգտագործման համար: