Հավի կրծքամիսը նորովի պատրաստելու հետաքրքիր բաղադրատոմս
Դիտումներ՝ *
07:22 2022-09-15

Բաղադրիչներ

1. Հավի կրծքամիս – 4 հատ

2. Սիսեռ – 1 բաժակ

3. Թարմ ռեհան – 1 փունջ

4. Ձիթապտղի յուղ – 3 ճ/գ

5. Չերի լոլիկներ – 15-20 հատ

6. Չոր օրեգանո – 1 պտղունց

7. Չոր ուրց – 1 պտղունց

8. Սև աղացած պղպեղ

9. Ծովի աղ

Պատրաստման եղանակը

1. Սիսեռը թրջել 10-12 ժամ։ Ցանկալի է ամանը դնել սառնարանում:

2. Սիսեռը եփել 60-90 րոպե՝ դափնու տերևների և սև պղպեղի հատիկների ավելացմամբ։

3. Հավի միսը դնել ջեռոցի ամանի մեջ, լցնել ձեթ և համեմունքներ:

4. Խորը ամանի մեջ խառնել խաշած սիսեռը, կիսով չափ կտրատած չերի լոլիկը, ձեռքով պատառոտած ռեհանի տերևները, ավելացնել համեմունքներ ու մեկ գդալ ձեթ, խառնել:

5. Սիսեռաբանջարեղենային խառնուրդը դնել հավի կրծքամսի շուրջը, համեմել աղով և պղպեղով, եփել մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցում, մինչև հավը պատրաստ լինի։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am