Ինչու է թեյը վտանգավոր սրտի համար
Դիտումներ՝ *
18:54 2022-07-23

Սննդաբան Եվգենի Արզամասցևը URA.RU պորտալին պատմել է, թե ինչպես կարող է թունդ թեյը վնասել օրգանիզմին։

Մասնագետը պնդում է, որ թունդ թեյի չափից ավելի օգտագործումը հանգեցնում է աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների, անքնության և սրտանոթային համակարգի ու ստամոքսի հիվանդությունների։

Կոֆեինի պատճառով կարող է առաջանալ անքնություն: Եթե մարդը վատ է քնում, ապա գիշերը անցանկալի է թունդ թեյ խմել: Թունդ թեյը նաև արագացնում է սրտի բաբախյունը:

Կարող են ի հայտ գալ տարբեր խնդիրներ՝ ոչ միայն սրտի հիվանդություններ, այլ նաև սրտանոթային համակարգի, հիպերտոնիկ հիվանդություններ, պարզաբանել է Արզամասցևը։