Ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ կեռաս եք ուտում
Դիտումներ՝ *
07:58 2022-08-08

Դուք, հավանաբար, առնվազն մի քանի մարդ ունեք Ձեր անմիջական շրջապատում, ովքեր անբասիր համբավ ունեն: Գրավիչ արտաքին, հրաշալի ընտանիք, ֆինանսական բարեկեցություն, հաճելի հումորի զգացում։ Ամեն ինչ այնքան կատարյալ է, որ երբեմն չափազանց ձանձրալի է թվում:

Մրգերի և հատապտուղների աշխարհում նման համբավ ունի կեռասը: Այն բացառիկ օգուտներ է բերում օրգանիզմին։ Հյութալի և քաղցր հատապտուղները գործնականում բացասական հատկություններ չունեն։

Մեկ բաժակ կեռասը պարունակում է 90 կալորիա, մանրաթելերի, սպիտակուցների և A և C վիտամինների մեծ պաշար: Ներկայացնում ենք կեռաս ուտելու 3 պատճառ:

Կեռասը լավացնում է քունը

Սննդաբան և հայտնի 1։1։1 սնուցման համակարգի հեղինակ Ռանիա Բատեյնը նշում է, որ «բացի հակաօքսիդանտներից, կեռասը մելատոնինի միակ բնական աղբյուրն է՝ մի հորմոն, որը կարգավորում է քնի և արթնության ցիկլերը»։ Իսկ քնելուց մեկ ժամ առաջ մի քանի կեռաս ուտելը կարող է զգալիորեն բարելավել դրա որակը:

Կեռասը լավացնում է հիշողությունը

Կեռասը անտոցիանինի լավ աղբյուր է, մի նյութ, որը դրական ազդեցություն է ունենում հիշողության վրա: Բոստոնի Թաֆթս համալսարանի սնուցման և ծերացման հետազոտությունների կենտրոնը հրապարակել է առնետների վրա իրականացված մի շարք հետազոտությունների արդյունքներ, համաձայն որոնց՝ վերջիններիս հիշողությունը և շարժիչ ֆունկցիան զգալիորեն բարելավվել են սննդակարգում անտոցիանինի հավելումից հետո:

Կեռասն օգնում է նվազեցնել սրտային հիվանդությունների վտանգը

Կեռասն օգտակար է նաև սրտանոթային առողջության համար. օգնում է կարգավորել գլյուկոզայի մակարդակը մետաբոլիկ համախտանիշով հիվանդների մոտ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168․am