Baidu-ն նոր ինքնակառավարվող տաքսի է ներկայացնում Չինաստանում
Դիտումներ՝ *
17:11 2022-07-21

Չինական տեխնոլոգիական հսկա Baidu-ն ներկայացրել է հաջորդ մեքենան, որը կմիանա իր Apollo Go ինքնակառավարվող տաքսի ծառայությանը:

Ընկերությունը հայտնում է, որ իր նորագույն մոդելը՝ Apollo RT6-ը, տիրապետում է 20 տարվա փորձառություն ունեցող վարորդի նորարար հմտություններին:

Չինաստանի օրենսդրության համաձայն՝ ինքնավար մեքենաները ներկայում դեռ պահանջում են ավարորդի առկայությունը: Մի օր, սակայն, ըստ Baidu-ի, RT6-ի անջատվող ղեկը կարող է փոխարինվել լրացուցիչ նստատեղով, գրասեղանով կամ խաղային կոնսուլով:

Յուրաքանչյուր Apollo RT6 կարժենա 250 000 յուան (31 000 ֆունտ ստերլինգ), ինչը զգալիորեն ավելի էժան է, քան նախորդ մոդելների գները:

«Ծախսերի այս զանգվածային կրճատումը թույլ կտա մեզ տեղակայել տասնյակ հազարավոր ավտոմատ տրանսպորտային միջոցներ ամբողջ Չինաստանում։ Մենք շարժվում ենք դեպի մի ապագա, որտեղ ռոբոտ-տաքսիներով ուղևորությունները կարժենան ավելի ավելի քիչ, քան այսօրվա տաքսիների գներն են»,- ասել է Baidu-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռոբին Լին՝ ընկերության ամենամյա տեխնոլոգիական համաժողովում:

Baidu-ն ծրագրում է, որ RT6-ը միանա իր գոյություն ունեցող պարկին 2023 թվականի երկրորդ կեսին կայանալիք փորձարկման համար և նախատեսում է արդյունքում ճանապարհներին ունենալ 100 000 այդպիսի մեքենա։

Baidu-ի ռոբոտ-տաքսիները, որոնք փորձնական աշխատում են Չինաստանի 10 քաղաքում, այդ թվում՝ Շենժենում, Շանհայում և Պեկինում, ավելի քան մեկ միլիոն ուղևորություն են կատարել 2020 թվականին ծառայության մեկնարկից ի վեր:

vnews.am