10 հետաքրքիր փաստ Բիլ Գեյթսի կյանքից
Դիտումներ՝ *
10:43 2022-07-20

Բիլ Գեյթսի մասին շատերը գիտեն միայն, որ նա Microsoft-ի հիմնադիրն է։ Մոլորակի ամենահայտնի և ամենահարուստ մարդկանցից մեկի կենսագրության մեջ, սակայն, կան բազմաթիվ այլ հետաքրքիր փաստեր, որոնց մասին շատերը չգիտեին: Գեյթսի կարողությունն այս պահին կազմում է 122,6 միլիարդ դոլար, և նա հայտարարել է, որ իր գրեթե ամբողջ ունեցվածքը կփոխանցի բարեգործական հիմնադրամին։ Ներկայացնում ենք 10 փաստ միլիարդատերի կյանքից։

1. Առաջին համակարգչային ծրագիրը Գեյթսը ստեղծել է 13 տարեկանում

13 տարեկանում Գեյթսն ընդունվեց Սիեթլի Լեյքսայդի նախապատրաստական դպրոց, որտեղ ստեղծեց իր առաջին ծրագիրը։ Նա գրել է tic-tac-toe-ի համակարգչային տարբերակի կոդը ASR-33 հեռատիպի վրա, որը միացված էր General Electric համակարգչին: Այն բանից հետո, երբ Գեյթսը սկսեց հետաքրքրվել ծրագրավորմամբ, նա ազատվեց մաթեմատիկայի դասերից։ Ուսուցիչներից մեկը նույնիսկ խնդրել է նրան վերածրագրավորել դպրոցի դասապլանավորման համակարգը՝ համակարգչին ավելի շատ ժամանակ տրամադրելու դիմաց։

2. Նա հեռացվել է Հարվարդի համալսարանից

Գեյթսը հեռացվել է Հարվարդից 1975 թվականին, երկու տարի սովորելուց հետո։ Չնայած դրան, նա բազմաթիվ դոկտորի կոչումներ է ստացել ամբողջ աշխարհի համալսարաններից, օրինակ՝ 2002-ին Ստոկհոլմի համալսարանից, Հոլանդական բիզնեսի դպրոցից, 2003ին` Նյենրոդե բիզնեսի համալսարանից, 2007-ին՝ Պեկինի համալսարանից և հենց Հարվարդի համալսարանից։

3. Գեյթսը ստեղծել է Microsoft-ը գործընկերոջ հետ

Գեյթսը ընկեր և բիզնես-գործընկեր Փոլ Ալենի հետ միասին ստեղծեց Microsoft-ը 1975 թվականին։ Ալենը հորինեց Microsoft անունը («microcomputer» (միկրոհամակարգիչ) և « software» (ծրագրային ապահովում)), ինչպես նաև զբաղվում էր տեխնիկական գաղափարներով և խոստումնալից զարգացումներով: Գեյթսն ավելի շատ ներգրավված էր բանակցություններում և պայմանագրերում, բայց գործընկերները լուծում էին հիմնական խնդիրները միասին։

4. Գեյթսի մոտ է Լեոնարդո դա Վինչիի նոթատետրը

1994 թվականի նոյեմբերի 11-ին Բիլ Գեյթսը 30,8 միլիոն դոլարով գնեց Լեոնարդո դա Վինչիի Codex Leicester նոթատետրը։ Ինքը՝ ձեռներեցը, դա իր երկրորդ ամենաթանկ գնումն է եղել մասնավոր ինքնաթիռից հետո։

5. Բիլ Գեյթսը դարձավ Բրիտանական կայսրության ասպետ

2005 թվականին Եղիսաբեթ II թագուհու Բիլ Գեյթսin արժանացել է ասպետի կոչման։ Նա ստացել է Բրիտանական կայսրության ասպետի կոչում գիտության և տեխնիկայի բնագավառում ունեցած ավանդի համար։ Բացի այդ, թագուհին պարգևատրել է Գեյթսին աշխարհում աղքատությունը նվազեցնելու համար. նա և նախկին կինը՝ Մելինդան, ստեղծել են հիմնադրամ, որը նվիրատվություններ է անում ամբողջ աշխարհում և օգնում կարիքավորներին:

6. Բիլն ու Մելինդան երեք երեխա ունեն

Բիլն ու նրա կինը՝ Մելինդան, ամուսնացել են 1994 թվականին և բաժանվել 2021-ին։ Զույգը երեք երեխա ունի։ Առաջին դուստրը՝ Ջենիֆեր Քեթրին Գեյթսը, ծնվել է 1996 թվականի ապրիլի 26-ին, իսկ որդին՝ Ռորի Ջոնը՝ 1999 թվականի մայիսի 23-ին։ Մյուս դուստրը՝ Ֆիբի Ադելը, ծնվել է 2002-ի սեպտեմբերի 14-ին։

7. Գեյթսը կաթոլիկ է

Գեյթսի ընտանիքը կաթոլիկ է, և կրոնը մեծ դեր է խաղում նրանց ընտանեկան կյանքում: Օրինակ՝ Գեյթսի երեխաները գնում են նույն կաթոլիկ եկեղեցին, ինչ Բիլն ու Մելինդան: Հարցազրույցներից մեկում ձեռնարկատերն ասել է, որ նախընտրում է կրոնին հետևել այնպիսի ոլորտներում, որոնք գիտությունը չի կարող բացատրել:

8. Նրա առանձնատան անունը Xanadu 2.0 է

Դեպի Վաշինգտոն լիճ բացվող տեսարանով Գեյթսի Gates Mansion-ը գտնվում է Մեդինայում: Նրա տարածքը 6100 քառակուսի մետր է և նույնիսկ ունի իր սեփական անունը՝ Xanadu 2.0։ Տան արժեքը գնահատվում է 147,5 մլն դոլար։

9. Նա խաղացել է իր կերպարը «Մեծ պայթյունի տեսություն» ֆիլմում

Գեյթսը հայտնվեց «Մեծ պայթյունի տեսության» 11-րդ սեզոնի 18-րդ դրվագում։ «The Gates Excitation» (հուզմունք Գեյթսի պատճառով) դրվագը հեռարձակվել է 2018 թվականի մարտի 29-ին։ Ըստ սյուժեի՝ բոլոր կերպարները, բացի Շելդոնից, ցանկանում են որքան հնարավոր է շուտ հանդիպել Գեյթսին, սակայն Շելդոնը կարծում է, որ ոչ մի Գեյթս էլ չկա, և իրեն։մոլորեցնում են։

10. Գեյթսը խոսում է միայն անգլերեն

Հարցազրույցներից մեկում միլիարդատերը խոստովանել է, որ կյանքում իր ամենամեծ ափսոսանքից մեկն այն է, որ երբեք այլ լեզու չի սովորել: Չնայած նա տիրապետում է բազմաթիվ ծրագրավորման լեզուների, կարողանում է խոսել միայն անգլերեն: