Ամառային լավագույն աղցանը, որը կարելի է ուտել ինչպես նախաճաշին, այնպես էլ ընթրիքին
Դիտումներ՝ *
09:39 2022-07-21

Բաղադրիչներ

1. Հավի կրծքամիս – 1 հատ

2. Մոցարելլա

3. Ավոկադո – 1 հատ

4. Աղ, սև պղպեղ

5. Հազարի թերթիկներ – 200 գ

6. Չերրի լոլիկներ – 8 հատ

7. Ռեհան

Սոուսի համար անհրաժեշտ է՝

1. Սխտոր – 1 պճեղ

2. Չոր ռեհան – 1 թ/գ

3. Դիժոնյան մանանեխ – 1 ճ/գ

4. Կիտրոնի հյութ – 1 ճ/գ

5. Բալզամիկ քացախ – 1/4 բաժակ

6. Ձիթայուղ – 1/3 բաժակ

7. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Փոքր ամանի մեջ խառնել սխտորը, չորացրած ռեհանը, դիժոնյան մանանեխը, կիտրոնի հյութը, բալզամիկ քացախը, աղն ու պղպեղը։ Դանդաղ ավելացնել ձիթապտղի յուղը: Մի կողմ դնել:

2. Հավի կրծքամիսը կտրատել, տապակել 5-6 րոպե։ Այնուհետև երկու մասի բաժանել չերրի լոլիկները, ավոկադոն շերտատել։ Մատուցվող ափսեի հատակին լցել հազարի տերևները, վրան՝ բոլոր բաղադրիչները, և ցողել ստացված սոուսով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am