Սերգեյ Դովլաթովի 10 լավագույն մտքերը
Դիտումներ՝ *
18:40 2022-07-14

Սեպտեմբերի 3-ին է ծնվել ծագումով հայ, ամենասրամիտ ու կարդացվող ռուս գրողներից մեկը, ով իր մահկանացուն կնքեց Նյու Յորքում: Նրան ռուս ամերիկացի էին անվանում:

Ստորև ներկայացնում ենք նրա 10 լավագույն մտքերը կյանքի, կանանց ու գրականության մասին:

1․ Լավ է ընդառաջ գնալ, երբ կանչում են: Սարսափելի է, երբ չեն կանչում: Սակայն ամենալավն այն է, երբ կանչում են, իսկ դու չես գնում:

2․Կնոջ հետ խոսելիս մի ցավոտ պահ կա: Դու բերում ես փաստեր ու փաստարկներ: Դու կոչ ես անում տրամաբանել ու սթափ դատել: Եվ անսպասելիորեն հայտնաբերում ես, որ նրա համար անտանելի է քո ձայնի հնչյունն անգամ:

3․Ատում եմ ամեն հիմար մանրուքից տրամադրությունս գցելու իմ պատրաստակամությունը, թուլանում եմ կյանքի հանդեպ վախից:

4․Տրվել մարդուն, ով Տոլստոյին շփոթում է Դոստոևսկու հետ… Անձամբ ես դա չեմ հասկանում:

5․Այնպես չեն կապում սերը, ընկերությունն ու հարգանքը, ինչպես ինչ-որ բանի հանդեպ ընդհանուր ատելությունը:

6․ Սարսափելի բան է, երբ դերասանուհիներն արտասվում են ոչ աշխատանքային ժամերին:

7․Ես զննեցի դատարկ ճամպրուկը: Հատակին Կարլ Մարքսն էր, ամենավերևում` Բրոդսկին: Իսկ դրանց միջև` կորսված, անարժեք, անգին, միակ կյանքը:

8․Մի մտածիր, և վերջ: Ես արդեն 15 տարի չեմ մտածում: Հենց սկսես մտածել, ապրել չես ուզի: Բոլոր նրանք, ովքեր մտածում են, դժբախտ են:

9․Ինձ համար տհաճ դարձավ, և ես հեռացա: Ավելի ճիշտ` մնացի:

10․Ես բացարձակապես վստահ եմ, որ կարելի է նվաճել ցանկացած կնոջ` անվերջ նրան լուսանկարելով:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

168․am