Սպիտակուցի 10 գլխավոր բուսական աղբյուրները
Դիտումներ՝ *
07:19 2022-08-14

1. Գետնանուշ

Գետնանուշը հարուստ է սպիտակուցներով, լի է օգտակար ճարպերով և կարող է բարելավել սրտի առողջությունը: Այն պարունակում է 20.5 գ սպիտակուց 1/2 բաժակում:

2. Նուշ

Նուշը պարունակում է 16.5 գ սպիտակուց բաժակի 1/2-ի հաշվով: Ընկույզի այս տեսակը հարուստ է Е վիտամինով, որն օգտակար է մաշկի և աչքերի առողջության համար:

3. Տոֆու, տեմպե և էդամամե

1/2 բաժակ պինդ տոֆուն (սոյա, կաթնաշոռ) պարունակում է 10 գ սպիտակուց:

1/2 բաժակ էնդամամեն (սոյայի անհաս ունդեր) պարունակում է 8.5 գ սպիտակուց:

1/2 բաժակ տեմպեն՝ 15 գ:

4. Ոսպ

Կարմիր և կանաչ ոսպը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուց, թաղանթանյութ, ինչպես նաև երկաթ և կալիում: Եփված ոսպի 1/2 բաժակում պարունակվում է 8.8 գ սպիտակուց:

5. Սպիրուլինա

Սպիրուլինան իրենից ներկայացնում է կապույտ կամ կանաչ ջրիմուռներ, որի 2 ճաշի գդալում պարունակվում է 8 գ սպիտակուց: Այն կարելի է ավելացնել ջրին, կոկտեյլներին կամ մրգային հյութերին:

6. Քինոա

Քինոայում բարձր է պրոտեինի պարունակությունը: Եփված քինոայի մեկ չափաբաժնում պարունակվում է 3 գ սպիտակուց:

7. Չիայի սերմեր

Չիայի սերմերը հանդիսանում են սպիտակուցի լիարժեք աղբյուր, որոնք կարելի է ավելացնել շիլաների, կաթնային կոկտեյլների, յոգուրտների կամ պուդինգի մեջ:

8. Սիսեռ

Պատրաստի սիսեռը հարուստ է սպիտակուցով, և 1/2 բաժակում պարունակվում է 7.25 գ սպիտակուց:

9. Կարտոֆիլ

Ջեռոցում պատրաստված մեկ հատ մեծ կարտոֆիլը պարունակում է 8 գ սպիտակուց: Այն հարուստ է նաև կալիումով և С վիտամինով:

10. Լոբին՝ բրնձով

Առանձին-առանձին բրինձը և լոբին հանդիսանում են պրոտեինի ոչ լիարժեք աղբյուր: Սակայն միացնելով դրանք՝ մենք կստանանք 7 գ սպիտակուց 1 բաժակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am