Բոլոր ժամանակների լավագույն «սևուսպիտակ» ֆիլմերը
Դիտումներ՝ *
15:47 2022-07-13

Կինոաշխարհը ոգեշնչման անսպառ աղբյուր է։ Պրեմիերաների չդադարող հոսքի դարաշրջանում երբեմն հաճելի է վերադառնալ ոսկե Հոլիվուդի կամ ֆրանսիական դասականներին և վայելել շքեղ հանդերձանքները, զարդերը, երաժշտությունը, ինչպես նաև, օրինակ, Փարիզը, Լիսաբոնը, Մոսկվան և Նյու Յորքը:

«Օտարների բանդա» / «Band of Outsiders» (1964)

Հիշելով սևուսպիտակ կինոն՝ առաջինը, որ աչքիդ առաջ է գալիս, ֆրանսիական նոր ալիքի հանճար Ժան-Լյուկ Գոդարն է, որի ֆիլմերը հեղափոխական ազդեցություն են ունեցել համաշխարհային կինոարվեստի վրա։ Նույնիսկ եթե դուք դեռ չեք դիտել «Band of Outsiders» կատակերգությունը, հաստատ կլինի մի տեսարան, որը գիտեք: Խոսքը Փարիզի Լուվրում երեք երիտասարդների հայտնի վազքի մասին է, որը 39 տարի անց կրկնել է ռեժիսոր Բերնարդո Բերտոլուչին իր ոչ պակաս հայտնի «Երազողները» ֆիլմում՝ Եվա Գրինի և Լուի Գարելի մասնակցությամբ:

«Գեղեցիկ Սերժ» / «Le Beau Serge» (1958)

Կլոդ Շաբրոլի կինոնկարը ֆրանսիական նոր ալիքի ֆիլմերից առաջիններից է։ Երիտասարդ Ֆրանսուան (Ժան-Կլոդ Բրիալի) քաղաքից վերադառնում է հայրենի գյուղ և հանդիպում իր մանկության ընկերոջը՝ Սերժին (Ժերար Բլեն)՝ երբեմնի բարեկեցիկ, իսկ այժմ հարբեցող ճարտարապետին: Կինոնկարը հմայիչ են դարձնում ոչ միայն ֆրանսիական կենցաղն ու հերոսների երկխոսությունները, այլև Սարդան փոքրիկ գյուղի տեսարանները, որտեղ իր մանկությունն է անցկացրել ռեժիսորը։

«Հռոմեական արձակուրդ» / «Roman Holiday» (1953)

Խոսելով Իտալիայի մասին՝ հնարավոր չէ չհիշել Օդրի Հեփբերնի մասնակցությամբ դասականը։ Ուիլյամ Ուայլերի նկարահանած պատմությունը երիտասարդ չարաճճի արքայադստեր մասին միլիոնավոր երկրպագուների մոտ բուռն էմոցիաներ է առաջացնում տարիներ շարունակ: Ջերմ ու բարի ֆիլմը հավատ է ներշնչում հրաշքների հանդեպ:

«Մեծ քաղաքի լույսերը» / «City Lights» (1931)

Սևուսպիտակ ֆիլմերի ընտրության մեջ, իհարկե, չէինք կարող անտեսել լեգենդար Չարլի Չապլինին։ «Մեծ քաղաքի լույսերը» հուզիչ հեքիաթ է թափառաշրջիկի և փողոցում ծաղիկներ վաճառող կույր աղջկա մասին: Աղջիկը սխալմամբ նրան հարուստ դքսի տեղ է դնում: Վերջինս, իմանալով, որ վիրահատությունը կարող է վերականգնել աղջկա տեսողությունը, սկսում է գումար հայթայթել։

«Մալքոլմ և Մարի» / «Malcolm & Marie» (2021)

«Euphoria»-ի ռեժիսորներից Սեմ Լևինսոնը 2021 թվականին թողարկել է սև-սպիտակ ֆիլմ՝ Զենդայայի գլխավոր դերակատարմամբ։ Ծավալուն և էմոցիոնալ գործողությունները տեղի են ունենում երեկոյան՝ Մալքոլմի՝ իր իսկ ֆիլմի պրեմիերայից հետո տուն վերադառնալուց հետո։ Գործողության վայրը չի փոխվում ամբողջ ընթացքում, բայց կերպարների վարքը, հույզերն ու ապրումները հիացնում են իրենց գեղագիտությամբ, սեքսուալությամբ և արտահայտչականությամբ։

«Տղամարդը և կինը» (1966)

Կլոդ Լելուշի նկարահանած այս սիրո պատմությունը վաղուց համարվում է կուլտային: Լելուշը բառացիորեն ստիպում է մեզ հիանալ իր կերպարներով՝ բացահայտելով նրանց հուզիչ հույզերի և հոգևոր երկխոսությունների միջոցով: Նկարն արժանացել է միանգամից մի քանի մրցանակի՝ 2 «Օսկար»-ի, «Ոսկե գլոբուս»-ի և «Ոսկե արմավենու ճյուղ»-ի։