Անհավանական ու գեղեցիկ․ 2022-ի ամենամեծ գերլուսինը՝ հուլիսի 13-ին
Դիտումներ՝ *
14:33 2022-07-13

Եթե չեք կարող անձամբ դիտել այն, իրադարձությունը հեռարձակվելու է գիշերային Հռոմի տեսարաններով:

Մոսկվայի պլանետարիումը հիշեցրել է, որ հուլիսի 13-ին հնարավոր կլինի դիտել տարվա ամենամեծ գերլուսինը։ Լուսինը կհայտնվի հորիզոնում Երևանի ժամանակով ժամը 22:00-ից հետո և կեսգիշերին մոտ իր առավելագույն բարձրությանը կհասնի հարավային հորիզոնից։

Պարզ եղանակին արևելքից կարելի է տեսնել երկու մոլորակ՝ Սատուրնը և մի փոքր ավելի դեպի ձախ (արևելք) պայծառ Յուպիտերը:

Մերձակետը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ Երևանի ժամանակով 13:09-ին։ Լուսինը Երկրին կմոտենա 357 263 կմ և մեզանից նվազագույն հեռավորության վրա կլինի։ Հենց այդ պահին արբանյակը սովորականից ավելի մեծ ու պայծառ կերևա։

Եթե Լուսինը տեսանելի չէ կամ չեք կարող դիտել այն ուղիղ եթերում, ապա կա The Virtual Telescope Project-ի առցանց հեռարձակումը: Այն ցույց կտա գերլուսինը Հռոմի վրա: Սկիզբը՝ հուլիսի 13-ին՝ ժամը 23:00-ին: