Նեխուրով ապուր՝ նիհարելու համար
Դիտումներ՝ *
15:47 2021-11-05

Նեխուրի արմատները օրգանիզմին անհրաժեշտ առաջնային մթերք են համարվում: Դրանց կանոնավոր օգտագործումը կանխարգելում է  բազմաթիվ հիվանդություններ, ինչպես նաև մաքրում և երիտասարդացնում է օրգանիզմը, ամրացնում է իմունային համակարգը:

Կանաչիների և նեխուրի կանոնավոր օգտագործումը կօգնի աստիճանաբար մաքրել երիկամները: Նեխուրի արմատներ  կարող եք ձեռք բերել տարվա յուրաքանչյուր եղանակին, ինչպես նաև աճեցնել տան պայմաններում:

Fithacker կայքը ներկայացնում է նեխուրով պատրաստված մի ապուրի բաղադրատոմս, որը կօգնի մաքրել օրգանիզմն ու արագ նիհարել: Նեխուրի դիետան չունի հակացուցումներ կամ որևէ սահմանափակում, այս դիետան պահել կարող է  յուրաքանչյուր ոք:

Այս դիետան տևում է 1 շաբաթ, այս օրերի ընթացքում կարող եք ուտել մրգեր, բացի խաղողից և բանանից, ինչպես նաև՝ բանջարեղեն՝ բացի կարտոֆիլից:

Կարող եք խմել մաքուր ջուր, կանաչ թեյ կամ սուրճ անսահմանափակ քանակությամբ:  Միակ կանոնն օրական մեկ ափսե այս ապուրից ուտելն է:

Բաղադրություն

  • 400 գ նեխուր
  • Կես կգ կաղամբ
  • 6 միջին չափի սոխ
  • 3 միջին թարմ լոլիկ
  • 2 քաղցր կանաչ պղպեղ
  • Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Բանջարեղենները կտրատեք, ավելացրեք 3լ ջուր, ապա՝ աղ և մի փոքր սև պղպեղ: Կաթսան դրեք կրակին, հասցրեք եռման ջերմաստիճանի և եփեք 10 րոպե, ապա կրակն իջեցրեք և շարունակեք եփել այնքան, մինչև բանջարեղենները փափկեն: Ահա և վերջ:

Ապուրը շատ համեղ է և օգտակար, այն այրում է ավելորդ ճարպերն ու հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

168.am