Լավագույն բուսական մթերքը մաշկի երիտասարդության պահպանման համար
Դիտումներ՝ *
14:49 2022-07-12

Թարմ սպանախը հարուստ է վիտամին C-ով ու կալցիումով, իսկ դրա կանոնավոր գործածությունն օգնում է պահպանել մաշկի երիտասարդությունն ու գեղեցկությունը։ Այս մասին «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում ասել է հանրահայտ սննդաբան Միխայիլ Գինզբուրգը։

Մասնագետի խոսքով՝ այս տարածված ու հասանելի մթերքը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին А, որը դրական ազդեցություն է ունենում մաշկի վրա, իսկ դրանում պարունակվող վիտամին C-ն խթանում է կոլագենի սինթեզը՝ դրանով իսկ դարձնելով մաշկն ավելի առաձգական ու պիրկ։

«Բացի այդ, սպանախը ֆոլաթթվի հարուստ աղբյուր է, որն անչափ կարևոր է օրգանիզմը երիտասարդացնող ռեգեներացիայի գործընթացների համար։ Դրա պակասը կարող է հանգեցնել ծանր սակավարյունության զարգացման», – նշել է բժիշկը։

Նրա խոսքով՝ սպանախի գործածությունն օգնում է ամրապնդել անոթներն ու դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի ոսկրային հյուսվածքների վրա, իսկ դրանում պարունակվող վիտամին К-ն խոչընդոտում է աթերոսկլերոզի դեպքում անոթների վնասվածքներին ու դրական ազդեցություն է ունենում գլխուղեղի բջիջների վրա։